Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 16:56
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ կառավարությունը չի բացառում ՀԱԷԿ-ին ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը

ՀՀ կառավարությունը չի բացառում ՀԱԷԿ-ին ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը չի բացառում ֆինանսական ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար Հայկական ատոմային էլեկտրակայանին բյուջետային վարկ տրամադրելու հնարավորությունը: Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ պատասխանելով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացման համար 6 մլրդ դրամի դեֆիցիտի առաջացման վերաբերյալ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:  

 

Նախարարը նշել է, որ բանակցությունների արդյունքում խնդրի լուծում կգտնվի։ <Դա կլինի բյուջետային վարկ, թե՞ ֆինանսավորման այլ աղբյուրներ, կարծում եմ, 2020 թվականի հունվարին մենք կկողմնորոշվենք այդ հարցի առնչությամբ>, - նշել է Ատոմ Ջանջուղազյանը ՝ հավելելով, որ բյուջետային վարկավորման ծավալները կախված կլինեն վարկի ծավալներից, վարկային գծի ժամկետներից եւ պայմաններից: Կենտրոնական բանկի հետ կա պայմանագիր, որի հիման վրա հնարավոր է իրականացնել ֆինանսավորում՝ 5% մոտավոր տոկոսադրույքով:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին, հայտնել էր, որ

Հայաստանը Ռուսաստանից պատասխան է ակնկալում 270 մլն դոլարի վարկի գծով վճարումներն սկսելու ժամկետների երկարաձգման վերաբերյալ հարցմանը, որը տրամադրվել էր 2015 թվականին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար: Նրա խոսքով ՝ ժամանակացույցի համաձայն, նախատեսվում էր ծրագիրն ավարտել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն 2017 թվականին ավելի քան 4,5 հազար գործիքների եւ սարքավորումների հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նոր խնդիրներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել եւս 2 տարով երկարացնել ծրագիրը: Մասնավորապես, խոսքը ռեակտորի ջերմաստիճանային մշակման (կռելու) մասին է՝ նեյտրոնային հոսքերին դիմադրելու նրա ամրությունը ավելացնելու նպատակով, աշտարակների հովացման համակարգերի արդիականացման, հակասեյսմիկ պաշտպանության համակարգերի տեղադրման, ԱԷԿ-ի նոր ենթակայանի կառուցման համար: Փոխնախարարի խոսքով, ներկայիս ենթակայանը, որը կառուցվել է 1970-ական թվականներին, սպառել է իր ռեսուրսը եւ, հաշվի առնելով դրա համակարգաստեղծ դերը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում՝ "Շինուհայր" եւ Հրազդանի ՋԷԿ ենթակայանների հետ մեկտեղ, նոր օբյեկտի կառուցման անհրաժեշտություն է առաջացել: Նաեւ պետք է կողմնորոշվել ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցում։ Երկարաձգման ծրագրի շրջանակում օգտագործվել է վարկային միջոցների 90%-ը (270 մլն դոլարից) եւ 30 մլն դոլար դրամաշնորհի 10%-ը։  Ինչպես սպասվում է, մինչեւ տարեվերջ կխնայվի մոտ 2 մլն դոլար: Հայկական կողմը տոկոսային վճարումներ կիրականացնի ոչ թե ամբողջ վարկի, այլ դրա միայն յուրացված գումարի գծով, քանի որ նախագիծն ամբողջությամբ ավարտված չէ: Հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի ըմբռնումը, որը, նախնական տվյալներով, պատրաստ է քննարկել վճարումների ժամկետների երկարաձգման հարցը, սակայն առայժմ վերջնական որոշում չկա: Մինչդեռ, արդեն 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը պետք է սկսի վճարել ինչպես տոկոսադրույքների, այնպես էլ վարկի հիմնական գումարի գծով։  Իսկ բլոկի լիակատար արդիականացումը կհանգեցնի դրա արդյունավետության ավելի քան 10%  աճի, ինչը հնարավորություն կտա վարկն սպասարկել առանց որևէ խնդրի։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է ծրագրի գլխավոր կապալառու "Ռոսատոմ Սերվիս" ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որի հետ կստորագրվի լրացուցիչ համաձայնագիր՝ կապված աշխատանքների շարունակման հետ: Սակայն նոր համաձայնագրում կսահմանվի վճարման պայմանը։ Հակոբ Վարդանյանի ասելով, բանն այն է, որ ընկերությունը հիմնական փաստաթղթի շրջանակում ծառայությունների վճարման տեսքով ստացել է 30 մլն դոլար, ինչը վերապահված է միջկառավարական պայմանագրում։ Այժմ հայկական կողմը պնդելու է վճարումները ոչ թե ըստ տարիների, այլ ըստ աշխատանքի արդյունքների։  <Նախագիծը ձգձգվեց, իսկ մենք ամեն տարի վճարում էինք ընկերության ծառայությունների դիմաց>, - նկատել է փոխնախարարը:

 

Հիշեցնենք, որ վարկը տրամադրվել է ՌԴ կառավարության կողմից 15 տարի ժամկետով ՝ առաջին երեք տարիներին վճարումների արտոնյալ ժամանակահատվածով: Այդ ժամկետը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։   Ընդ որում, վճարման տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%:  ՀԱԷԿ - ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հիմնական խնդիրներն են ռեսուրսի վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարաձգումը մինչեւ 10 տարի (մինչեւ 2026 թվականը), ԱԷԿ-ի անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստըՍոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիներըՏնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկիEtihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատարԳևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատարՆախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասինՄենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
ՀՀ նախագահն ստորագրել է ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերովՊատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներըՀայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.07.2025
RUB4.910.01
USD384.12-0.02
EUR448.81-0.44
GBP516.87-1.22
CAD280.75-0.24
JPY26.00-0.09
CNY53.54-0.06
CHF482.620.21