Արմինֆո. Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ։
Նրա խոսքով ՝ այսօր ինքը կարող է խոսել բանակցային գործընթացի միջանկյալ արդյունքների մասին։ <Ձմռան ամիսներին գազի սակագինը չի բարձրանա։ Այսինքն ՝ մինչև ապրիլի 1-ը գազի գնի բարձրացման հարցը չի քննարկվելու>, - հայտարարել է Գրիգորյանը ։
Միաժամանակ, ինչպես նշել Է փոխվարչապետը, պետք է հասկանալ, որ ներքին սպառողի համար գազի սակագինը ձեւավորվում է առնվազն երեք բաղադրիչների հիման վրա ՝ սահմանին գազի գին, <Գազպրոմ Արմենիա> - ի ներդրումների ծավալներ և ընթացիկ ծախսեր:
Դեռ ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով այն հայտարարություններին, թե վերջնական սպառողի համար գազի սակագինը ամեն դեպքում չի բարձրանա ձմեռային սեզոնին, նշել էր, որ նման <սահմանափակումները> պայմանավորված են զուտ ընթացակարգային ժամկետներով: Այսինքն՝ երբ ռուսական <Գազպրոմը> որոշում կայացնի գազի սակագնի վերաբերյալ, <Գազպրոմ Արմենիան> կդիմի ներքին սպառողի համար սակագնի վերանայման հայտով, որը ՀԾԿՀ-ն կքննարկի 80 աշխատանքային օրվա ընթացքում ։ Այդ ժամանակ էլ սակագինը կսահմանվի նշված 80 աշխատանքային օրվա ավարտից հետո և ուժի մեջ կմտնի 30 օրը լրանալուց հետո ՝ արդեն 2020 թվականի գարնանը։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |