Արմինֆո.Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։
Նախագծի մասին հայտարարվել էր ուղիղ մեկ տարի առաջ` Նոյեմբերի 14-ին Հայաստանի Էներգետիկ շաբաթվա միջոցառումների ընթացքում։ Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով։ Այսպիսով՝ Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։
«ԱրՍան 1-2» արևային էլեկտրակայանը նախագծվել և կառուցվել է «Շտիգեն» ընկերության կողմից։ Կայանը զբաղեցնում է շուրջ 4հա տարածք, որտեղ տեղադրվել են 5832 հատ երկկողմանի վահանակներ: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Կայանը ֆինանսավորվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի ԳՀՀ ՎԷ ծրագրի շրջաննակներում։ Հատկանշկան է, որ Վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը Բանկի ռազմավարական ուղղություններից է և վերջին 1,5 տարիների ընթացքում Բանկն արդեն իսկ ֆինանսավորել է շուրջ 50 արևային համակարգերի նախագիծ։
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |