Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։
ՙՀիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում):
2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք՚, - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |