Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019 18:39
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Արցախը քննարկել են բանկային ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանն ու Արցախը քննարկել են բանկային ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: