Երեթշաբթի, 19 Նոյեմբերի 2019 13:58
Ալեքսանդր Ավանեսով

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Արմինֆո. Այսօր շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է: ««Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպես է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ինչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ»,-ասել է նախարարի տեղակալը:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումը ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա,»- նշել է Դեբորա Գրիզերը:

 

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036 թ. զարգացման պլանի մշակումը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր սցենարներ՝ մասնավորապես՝ իրացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ներուժը, գնահատելու շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս դառնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.07.2020
RUB6.72-0.02
USD485.120.77
EUR546.92-0.15
GBP605.43-0.06
CAD357.42-0.06
JPY45.040.00
CNY69.000.46
CHF513.74-0.60



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000