Արմինֆո.Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան դեմ է տրանսպորտային զբոսաշրջային ընկերությունների համար արտոնագրային հարկից ընդհանուր հարկման համակարգի անցնմանը: Այդ մասին նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա նշել է, որ նման նախաձեռնությունը կանդրադառնա տրանսպորտային ընկերությունների ծառայությունների արժեքի 15 տոկոսով բարձրացման վրա, եւ արդյունքում կհանգեցնի զբոսաշրջային փաթեթների 7-8 տոկոսով թանկացման:
Այս առնչությամբ Ապրեսյանն ընդգծել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում հասել են 5 տրանսպորտային զբոսաշրջային ընկերությունների զարգացման լավ մակարդակի, սակայն հարկման ընդհանուր համակարգին անցնելուց հետո վերջիններս չեն դիմանա մրցակցությանը և ստիպված կլինեն կամ փակվել, կամ էլ գրանցվել երրորդ երկրներում: "Մենք լուրջ խնդիրներ կունենանք մրցակցության տեսանկյունից", - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ "ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" օրենքի նախագիծը հունվարին հանրության դատին էր ներկայացվել իրավական ակտերի միասնական e-draft.am պորտալում: Հարկային բարեփոխումների նախաձեռնողը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, առաջարկում է 2020 թվականի հունվարի 1-ից հրաժարվել արտոնագրային հարկի համակարգից՝ անցում կատարելով ընդհանուր հարկման համակարգին: Միաժամանակ, հանրապետությունը կհրաժարվի հարկման այլընտրանքային երկու համակարգերից ՝ ինքնազբաղ և ընտանեկան ձեռնարկատիրությունից։ Այդ համակարգերին փոխարինելու է գալու նոր ՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը, որի ներկայացուցիչները կազատվեն բոլոր հարկատեսակներից ՝ բացի յուրաքանչյուր աշխատակցի համար 5 հազար դրամ եկամտահարկ վճարելուց։