Երեթշաբթի, 19 Նոյեմբերի 2019 22:43
Ալեքսանդր Ավանեսով

Կունիո Միկուրիա. Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն Հայաստանի քաղաքացիների համար

Կունիո Միկուրիա. Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն Հայաստանի քաղաքացիների համար

Արմինֆո. Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նոյեմբերի 19-ին այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, ծանոթացել ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն իրականացնող կառույցի աշխատանքին, որտեղ մեկ օր առաջ սկսվել է ավտոմեքենաների մաքսազերծումը: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային տեղեկացրել են, որ ողջ ծավալով շահագործվելու պարագայում կառույցն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: Առաջիկայում այստեղ կմաքսազերծվեն նաև բեռնարկղերով մեքենաները: Մաքսային հսկողության և ձևակերպման գործառույթներ իրականացնող բաժիններից բացի տեղակայված են բանկեր, իսկ հետագայում միևնույն վայրում կգործեն նաև ներմուծվող ավտոմեքենաների պետական հաշվառման գործառնություններն իրականացնող ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:

 

ՀՄԿ գլխավոր քարտուղարն ուրախությամբ է նկատել, որ ընդամենը մեկ օր առաջ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների նոր սրահի գործարկումից հետո բավականին շատ քաղաքացի է սպասարկվել. «Նշանակում է` տարածքի անհրաժեշտությունը կար, և ՊԵԿ-ը կարողացել է արձագանքել այդ պահանջարկին: Այն, որ մեկ օրում` ընդամենը րոպեների ընթացքում են կատարվում գործընթացները, ցույց է տալիս ծառայությունների մատուցման բարձր մշակույթը, որին հասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:

 

Կունիո Միկուրիայի դիտարկմամբ` Հայաստանը ՏՏ ուղղվածությամբ երկիր է, իսկ ՊԵԿ-ն իր հերթին շարունակաբար բարելավում է մաքսային ոլորտում կիրառվող թվային տեխնոլոգիաները` փորձելով համընթաց շարժվել համաշխարհային միտումներին. «Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացումը պահանջում է թվայնացման մեծ քայլեր, ուստի վստահ եմ, որ Հայաստանի մաքսային ծառայության համար դա առաջ մղող գործոն կլինի թվայնացման տեմպերի արագացման գործում: Հուսով եմ` թվայնացումը և տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական կառուցումից հետո Հայաստանն ունենալու է նոր որակով մաքսային ծառայություն. «Մաքսային ծառայության կարևորագույն գործառույթներից է լինելու հաճախորդների արագ, սահուն և պատշաճ սպասարկումը: Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները»:

ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել են նաև այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ամբողջական ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն, որտեղ մատուցվելու են առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ, իսկ մաքսային գործառնությունները կատարվելու են ավելի դյուրին և արդյունավետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
13.07.2020
RUB6.860.02
USD486.54-0.19
EUR550.711.09
GBP613.24-0.53
CAD358.670.83
JPY45.43-0.15
CNY69.54-0.05
CHF516.06-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000