Արմինֆո.Սև ուրբաթին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հերթական լոյալության ակցիայով: Դրա շրջանակում մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կտրամադրվեն առանց սպասարկման վճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Իսկ նոյեմբերի 29-ին, երբ նշվում է Սև ուրբաթը(Black Friday), կատարել առցանց անկանխիկ գնումներ և ստանալ Cashback՝ գործարքների գումարի 10 տոկոսի չափով:
Կոնվերս Բանկի Visa Վիրտուալ հաշիվը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ օնլայն գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ավելի հեշտ վերահսկել օնլայն գնումները:
«Visa Virtual հաշիվը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում են քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի»,- ասել են Կոնվերս Բանկում:
Visa instant issue-ն Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հաճախորդին է տրամադրվում հաշված րոպեների ընթացքում՝ ազատելով նրան քարտի թողարկման համար նախատեսված մինչև 5 աշխատանքային օր ժամկետից:
Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է կառավարել ինտերնետ և մոբայլ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:
Visa Վիրտուալ հաշիվը և Visa instant issue քարտը կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
Բանկի առաջարկի մանրամասները https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/11/22/Blackfriday/ հղումով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |