Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 12:39

Բիզնեսի զարգացման հեռանկարները Եվրոպայում և Ռուսաստանում

Բիզնեսի զարգացման հեռանկարները Եվրոպայում և Ռուսաստանում

Արմինֆո.2019 թ.-ի «HSBC Navigator» զեկույցի համաձայն՝ Եվրոպայում ձեռնարկությունների մոտ հինգից չորսը (79%) առաջիկա 12 ամիսների ընթացքում կանխատեսում է աճ, ինչը համապատասխանում է համաշխարհային միջին ցուցանիշներին։ Այս կանխատեսումը պայմանավորված է եվրոպական մի շարք շուկաների լավատեսությամբ: Օրինակ, Լեհաստանում (88%), Իսպանիայում (85%), Հունաստանում (85%) և Ֆրանսիայում (84%) ընկերությունների մեծ մասը առաջիկա 12 ամիսների ընթացքում կանխատեսում են աճ։

 

Հարցմանը մասնակցել են 9,131 փոքր, միջին և մեծ ձեռնարկությունների ղեկավարներ 35 շուկաների տարբեր ոլորտներից:

 

Անցած տարվա ընթացքում Եվրոպական շուկաների 41%-ը ավելի լավատես են դարձել բիզնեսի զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Չորս շուկաներում՝ Հունաստանում (65%), Միացյալ Թագավորությունում, Լեհաստանում (51%) և Ֆրանսիայում (50%) ընկերությունների առնվազն կեսը ավելի լավատես են, քան մեկ տարի առաջ։  

 

Եվրոպայում հինգ ընկերություններից գրեթե երկուսը (41%) ակնկալում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում իրենց բիզնեսն ամբողջովին կամ էապես կփոխվի։ Եվրոպական շուկայում ամենամեծ փոփոխությունները կանխատեսում են Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում և Լեհաստանում գործող ընկերությունները։ Գալիք տարում սպառողական շուկայում ամենամեծ աճը կանխատեսում են գյուղատնտեսության, ձկնորսության և անտառատնտեսության ոլորտներում գործող ընկերությունները՝ 88%: Ամենացածր կանխատեսումները ավտոմոբիլային արդյունաբերությունում են (74%):

 

Դրական կանխատեսումը Եվրոպայում պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով։ Հիմնական ներքին նախադրյալներն են նեդրումները՝ տեխնոլոգիայի (30%) ոլորտում, ոգևորվածությունն ու եռանդն աշխատողների շրջանում (28%), նոր արտադրանքի ու ծառայությունների մուտքը (28%) և արդյունավետության բարձացումը։ Հիմնական արտաքին գործոններն են նոր շուկաների ի հայտ գալը (37%), տրանսֆորմատիվ տեխնոլոգիաները (25%), և աճող հետաքրքությունը կայուն ապագայի ապահովման հանդեպ (24%)։   

 

Առևտրային կանխատեսումներ

 

Եվրոպան առաջնային առևտրային գործընկեր է ողջ աշխարհից բիզնեսների համար, և կան ակնհայտ ցուցանիշներ, որ դրա կարևորությունն անգամ ավելի կաճի առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում: «HSBC Navigator» հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում բիզնեսների կեսը (50%) նշել են Եվրոպան որպես իրենց հիմնական առևտրային գործընկեր: Ցուցանիշներն ավելի ցածր են Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների (37%) և Հյուսիսային Ամերիկայի (29%) դեպքում։ Այս վիճակագրական պատկերը պայմանավորված է հաճախորդների պահանջարկով, գործընկերության շահեկան հնարավորություններով և եվրոպական շուկաներում նոր մատակարարների ու գործընկերների հասանելիությամբ: Ամբողջ աշխարհի ձեռնարկությունների համար եվրոպական երկրներից Գերմանիան (15%), Ֆրանսիան (13%)  և Միացյալ Թագավորությունն (10%) առևտրային գործընկերների լավագույն եռյակում են: Առաջիկա երեքից հինգ տարիների համար կանխատեսվում է, որ այս երեք շուկաները Եվրոպայում կշարունակեն գլխավորել համաշխարհային ընդլայնման լիգան:

 

Առևտուրը տարածաշրջանի ներսում նույնպես կայուն է։ Եվրոպական ընկերությունների մոտ երեք չորրորդը (72%) դիտարկում են Եվրոպան իրենց երեք հիմնական առևտրային գործընկերի շարքում, մինչդեռ 20%-ը նշում է Հյուսիսային Ամերիկան, իսկ 17%-ը՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրները։ Առաջիկա երեքից հինգ տարիների համար աշխարհի տարբեր ընկերություններ նշում են Եվրոպայի՝

որպես առևտրային գործընկերոջ կարևորության աճի մասին։ Հինգից երկուսը (39%) արտահայտել են ցանկություն իրենց բիզնեսը ընդլայնել Եվրոպայում։       

 

Եվրոպայում բիզնեսների 95%-ի համար առևտուրը զարգացման խթան է, ինչը համապատասխանում է միջազգային միջին ցուցանիշներին։ Նրանք կարծում են, որ առաջիկա հինգ տարում միջազգային առևտուրը խթանի նորարարությունը (75%), կստեղծի նոր բիզնես հնարավորություններ (74%) և կբարելավի արդյունավետությունը (72%)։   

 

 

Պրոտեկցիոնիզմ և աշխարհաքաղաքականություն

 

Հետազոտության համաձայն՝ Եվրոպայում բիզնեսները հետզհետե ավելի են զգում, որ պրոտեկցիոնիզմը տարածում է գտնում տարածաշրջանում (2019 թ.-ին 55%՝ համեմատած 2018 թ.-ի 54%-ի, և 2017 թ.-ի 50%-ի հետ)։ Հիրավի, այս ցուցանիշը ավելի ցածր է, քան համաշխարհային ցուցանիշը։ Եվրոպական 13 երկրների շուկաների շրջանում հարցումը ցույց է տվել, որ պրոտեկցիոնիզմը ավելի ակնհայտ է Միացյալ Թագավորությունում (73%)  և Իսպանիայում (70%), իսկ ամենաքիչը՝ Գերմանիայում (42%)  և Շվեդիայում (41%)։ Տեղական ընկերությունների զգալի մասը (59%) համարում է, որ պրոտեկցիոնիզմից ավելի շահում են, քան կորցնում, միջազգային ընկերությունների 46%-ի համեմատ:  

 

Անկախ ամենից, Եվրոպայում գործող ընկերությունները միտված են հակազդել պրոտեկցիոնիզմի բացասական ազդեցություններին։ Պրոտեկցիոնիզմը հաղթահարելու հիմնական ռազմավարություններն են ծախսերի կրճատումը (31%), տեղական մատակարարներից օգտվելը (24%), շուկայում առաջարկը փոփոխելը և ավելի ցածր մարժաների ընդունումը (երկուսն էլ 22%):

 

Եվրոպայում բիզնեսների շրջանում աշխարհաքաղաքականության ազդեցությունն ավելի ուժեղ է զգացվում, քան պրոտեկցիոնիզմի ազդեցությունը, թեև համամասնության ամենացածրն է մյուս տարածաշրջանների հետ համեմատած։ Հարցմանը մասնակցած 13 եվրոպական երկրներում աշխարհաքաղաքականության ազդեցության մասին են նշում Միացյալ Թագավորությունում (78%), Իռլանդիայում (71%) և Իսպանիայում (67%) գործող ընկերությունների մեծ մասը, իսկ ամենաքիչը՝ Հոլանդիայում (51%), Գերմանիայում և Իտալիայում (52%):

 

Կայուն ապագա

 

Եվրոպական բիզնեսները պատրաստակամ են քայլեր ձեռնարկել կայուն ապագայի ապահովման ուղղությամբ։ Եվրոպայում ընկերությունները շարունակում են միջոցառումներ ձեռնարկել՝ պայմանավորված մի շարք դրդապատճառներով՝ բարելավել գործառնական արդյունավետությունը, բավարարել գնորդի ակնկալիքը (24%) և  կարգավորող չափանիշները (23%), մեծացնել վաճառքի ծավալները (22%) և  ձեռք բերել մրցակցային առավելություն (21%)։ Այս հիմնական դրդապատճառները ամբողջ աշխարհում նույնն են:

 

Եվրոպական ընկերությունները ճնշում են զգում հաճախորդների (35%), կառավարությունների (32%) և մրցակիցների (30%) կողմից առաջիկա հինգ տարիների ընթացքում առավել կայուն գործելակերպ ընտրելու ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում նրանք պատրաստվում են առավել մեծ ներդրումներ կատարել թափոնների նվազեցման ոլորտում կանխարգելման, կրճատման, վերամշակման, վերօգտագործման (29%), տեխնոլոգիաների կիրառման, նորարարության և ենթակառուցվածքների զարգամցան միջոցով, որպեսզի իրենց ներդրումն ունենան կայուն արտադրության (27%), աշխատակիցների առողջության, բարեկեցության ու անվտանգության ապահովման (26%), ինչպես նաև էներգիայի արդյունավետության և ավելի մաքուր էներգիա արտադրելու հարցում (25%):

 

Միացյալ Թագավորությում գործող ընկերությունները ամենաակտիվն են արձագանքում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներների իրագործման կոչին։ Նրանցից 75% -ը կարծում է, որ կարող են նպաստել դրանց իրականացմանը, իսկ

38%-ն իրենց դերը կարևոր է համարում այս գործում։ Ցուցակում նրանց հաջորդում են Նիդեռլանդները (58% և 17%), Իսպանիան (58% և 17%) և Ֆրանսիան (58% և 16%):

 

Տեխնոլոգիական առաջընթաց

 

«HSBC Navigator» զեկույցի համաձայն՝ եվրոպական ընկերությունները քաջատեղյակ են տրանսֆորմատիվ տեխնոլոգիաների ազդեցության մասին։      

 

Եվրոպայում ընկերությունները համարում են տվյալների անվտանգությունը (24%), ռոբոտաշինությունը (22%), 5G տեխնոլոգիան ու արհեստական ​​բանականությունը և մեքենայական ուսուցումը (երկուսն էլ 21%) և բանացանցը (20%) շատ կարևոր իրենց բիզնեսների համար առաջիկա հինգ տարիների համար: Ծախսերի կրճատումը և արտադրողականության բարելավումը այս տեխնոլոգիաներից ամենաակնկալվող օգուտներն են:

 

Տվյալների ապահովության առումով Եվրոպան Հյուսիսային Ամերիկայի հետ միասին առաջատար դիրք է զբաղեցնում, բայց փոքր-֊ինչ առաջ է դիմային/պատկերային նույնականացման տեխնոլոգիաներով և «խելացի» հագուստի մասով։ Եվրոպական ընկերությունները դիտարկում են Եվրոպան որպես տեխնոլոգական կենտրոն բոլոր զարգացած համակարգերի համար՝ արհեստական ​​բանականություն, դիմային/պատկերային նույնականացում, 3D տպագրություն, լրացված իրականություն, բանացանց, «խելացի» հագուստ, 5G, ռոբոտաշինություն, բլոկչեյն և տվյալների անվտանգություն։

 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը նշում է․ «Մենք տեսնում ենք, որ այս հետազոտության արդյուքները ակտուալ են նաև Հայաստանում: Հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը, որը գերազանցում է 5%-ը[1], և ֆինանսական և իրավական համակարգերի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության շարունակական ուշադրությունը՝ մենք դրական ենք գնահատում գործարարության զարգացման հեռանկարները։ Որպես տեխնոլոգիական կենտրոն՝ մենք վստահ ենք, որ Հայաստանի ՏՏ ընկերությունները կօգտվեն տրանսֆորմատիվ տեխնոլոգիաների ոլորտում գրանցվող զարգացումներից։ Կանխատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ առևտուրը ևս կաճի, ինչը կնպաստի Հայաստանից դեպի ԵՏՄ մյուս երկրներ` հատկապես Ռուսաստան, արտահանման ծավալների ավելացմանը։  Մենք նաև տեսնում ենք Եվրոպայի և Ասիայի՝ հատկապես Չինաստանի հետ, երկկողմանի առևտուրը մեծացնելու պատրաստակամություն»:

 

Ռուսաստանի հեռանկարը

 

«HSBC Navigator» ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում ընկերությունների 78%-ը ակնկալում է, որ գալիք տարի աճ կգրանցի։ Եվրոպայի հետ համեմատած այստեղ ավելի քիչ ընկերություններ կան, որ գալիք տարում կանխատեսում են բարձր աճ՝ 15% կամ ավելի (18%՝ համեմատած աշխարհի 22%-ի հետ): Ընկերությունների միայն 34%-ն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարիներին իրենց բիզնեսը լիովին կամ զգալիորեն կաճի։ Դա զգալիորեն ցածր է՝ միջազգային միջին ցուցանիշի (50%) և եվրոպական 41%-ի հետ համեմատած:

 

Ռուսաստանը ամուր առևտրային կապեր է պահպանում եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ: Սրա հետ մեկտեղ, այլ տարածաշրջանների՝ ինչպես օրինակ՝ Չինաստանի ու ԱՄՆ-ի դերը աստիճանաբար մեծանում է: Այս տարի առևտրի ծավալները Եվրոպական երկրների հետ փոքր-ինչ նվազել է ՝ 2018 թ.-ի

77%-ից հասնելով այս տարի 70%-ի: Հիմնական առևտրային գործընկերներն են Գերմանիան ու Բելառուսը:

 

2019 թ.-ին ընկերությունների 54%-ը կարծում է, որ պրոտեկցիոնիզմն ավելի մեծ տարածում է գտնում՝ նախորդ տարվա 60% -ի համեմատ: Բայց ընդհանուր ցուցանիշը համապատասխանում է եվրոպական միջին 55%-ին, որը զիջում է համաշխարհային միջին 65%-ին:

 

Ռուսաստանյան գործարարները կարծում են, որ կայուն բիզնես լուծումները կարող են դրական անդրադառնալ վաճառքի վրա, օգնել բավարարել կարգավորող չափանիշները, հեղինակային և մրցակցային առավելություններ ստեղծել: Բնապահպանական, սոցիալական և կառավարման գործոնները չափվում են ընկերությունների կողմից, բայց և այնպես աշխարհում մի շարք այլ երկրների հետ մեկտեղ ամենացածր ցուցանիշներն հենց այս ոլորտներում են:

 

Ռուսաստանում ընկերությունները ռոբոտաշինությունը դասում են բոլոր նորարարություններից առավել։ Տարածաշրջանի ընկերություններն ակնկալում են, որ ռոբոտաշինությունը կխթանի արտադրողականությունը (52%), կնվազեցնի ծախսերը (50%) և կբարելավի իրենց արտադրանքի ու ծառայությունների որակը (47%):

 

«HSBC Navigator» զեկույցի մասին

 

«HSBC Navigator»  ուսումնասիրությունը, որն աշխարհում նմանատիպ ամենածավալուն ուսումնասիրությունն է, իրականացվել է  HSBC-ի պատվերով Kantar տվյալների հետազոտական ընկերության կողմից։ Ուսումնասիրությունը չափում է մոտ ապագայում բիզնեսների դիրքորոշումն ու ակնկալիքները` բիզնեսի հեռանկարի, միջազգային առևտրին, աշխարհաքաղաքականության, կայունության, տեխնոլոգիայի և բարեկեցության թեմաների շուրջ: Հարցմանը մասնակցել են 9,131 փոքր, միջին և մեծ ձեռնարկատիրությունների ղեկավարներ 35 շուկաների տարբեր ոլորտներից:

 

Արդյունքների վիճակագրական ճշգրտությունն ապահովելու համար յուրաքանչյուր շուկայի համար ընտրվել են համապատասխան թվով մասնակիցներ, որի արդյունքում հարցմանը մասնակցել են 3,677 ձեռնարկություն եվրոպական 13 շուկաներից (Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Հոլանդիա, Լեհաստան, Ռուսաստան, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա):

 

Համաշխարհային արդյունքները հիմնված են 35 շուկաների միջինացված ցուցանիշի վրա (օգտագործելով չափորոշիչներ՝ հիմնված յուրաքանչյուր շուկայի համաշխարհային առևտրի մասնաբաժնի վրա): Հարցումն իրականացվել է 2019 թ.-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Հարցման մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի՝ առևտրի հետագա աճի հետ կապված ակնկալիքների, առևտրային քաղաքականության զարգացումների հանդեպ դիքորոշման, ռազմավարական բիզնես պլանների վերաբերյալ։ Հետազոտությունը ծառայում  է որպես տեղեկատվության արդիական աղբյուր արագ զարգացող միջազգային բիզնես միջավայրի վերաբերյալ:

 

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խաղա Junius, շահիր մրցանակներ Խաղա Junius, շահիր մրցանակներ 
Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծըԵրեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասինՎրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ ՄիրաքյանՀայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBankԱրցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասինԿայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համարԱշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրաԿենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա
«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակում
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրա
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասինՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասին
ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորողԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող
Սուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժՍուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.09.2025
RUB4.61-0.01
USD382.94-0.18
EUR453.250.90
GBP522.450.41
CAD278.380.01
JPY26.190.14
CNY53.900.05
CHF486.712.42