Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Փոխվարչապետն այսպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել էր լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանց հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:
Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |