Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սև ուրբաթ» -ի օրը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա:
29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի 25.12.2019թ. առցանց՝ Բանկի ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկեր ձևակերպելով՝ հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից՝
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |