Արմինֆո.Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն, 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՙՍա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս: Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել: Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով՚, - գրել է վարչապետը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |