Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2019 12:18
Ասյա Բալայան

Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև 300 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրվել արևային էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ

Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև 300 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրվել արևային էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ

Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։

 

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով նախանշված առաջին նախագիծը 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում։

 

Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Մուբադալա ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբադարաքի և էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Սուհայիլ Ալ Մազրուի հետ։

 

«Վերջին շրջանում մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն էապես առաջ են մղվել Ձեր ջանքերի շնորհիվ։ Դուք մեծ ներդրում ունեք մեր հարաբերությունների առաջընթացի գործում, և մենք այսօր համագործակցում ենք վստահության ու փոխընբռնման մթնոլորտում»,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Խալդուն Ալ Մուբադարաքը՝ ավելացնեով, որ աշխարհում քիչ նախագահներ կան, որ կարողանում են նման բազմաբնույթ քաղաքականություն վարել և լավ են պատկերացնում, թե ինչպես է տնտեսությունն աշխատում։

 

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը նախագահ Սարգսյանին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ասել է. «Մենք օգտագործել ենք այն հնարավորությունը, որ բացել էր նախագահ Արմեն Սարգսյանը հունվարին ԱՄԷ իր այցելության ընթացքում։ Արդյունքում՝ Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր՝ հիանալի առաջարկով։ Նախատեսում ենք Հայաստանում գործող ատոմակայանի հզորությամբ երկրորդ էներգակայան ունենալ, որը լինելու է վերականգնվող էներգիայի հիմքի վրա»։

 

Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս համագործակցությունը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար։

 

«Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է։ Մենք միասին կարող ենք շատ ավելին անել։ Պետք է ավելի ջանասիրաբար աշխատենք և կունենանք լավ արդյունք, որը շահեկան կլինի թե՛ ձեզ, թե՛ Հայաստանի համար, -ասել է Հանրապետության նախագահը։-Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, և մենք պետք է շատ զգույշ լինենք մեր բնության հանդեպ։

 

Էներգաարդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը ոլորտներ են, որոնց նկատմամբ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի ոչ միայն այն առումով, որ Հայաստանը շատ ավելի կանաչ կդարձնի, այլև՝ օգտակար կլինի Հայաստանի էներգետիկայի համակարգը հավասարակշռելու առումով»։

 

Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա մուտք գործելու հարթակ։ Նա հույս է հայտնել, որ ինչպես տարեսկզբի, այնպես էլ այս հանդիպման արդյունքները իրենց նպաստը կբերեն հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը:

 

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի Նյու Յորք համալսարանում ընթացող Մուբադալա բիզնես ֆորումին և կարճատև զրույց ունեցել «Սիմենս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000