
Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության երկարաձգման մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը մինչև 2020 թվականի մարտի 15-ը հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման:
«Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ինտերնետը դարձել է մարդկանց միջև կապի հաստատման ամենապահանջված ծառայությունը։ Եվ զարմանալի չէ, որ «Անսահմանափակ Ինտերնետ» գրավիչ առաջարկը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց մեր բաժանորդների կողմից։ Beeline-ը երկարաձգում է առաջարկի ժամկետները՝ բաժանորդներին տրամադրելով ավելի շատ հնարավորություններ», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

