Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019 17:00
Նաիրա Բադալյան

Նոր տարի՝ նոր հարկերով. Հայաստանում արմատական հարկային փոփոխություններ են սպասվում

Նոր տարի՝ նոր հարկերով. Հայաստանում արմատական հարկային փոփոխություններ են սպասվում

Արմինֆո. 2020 թվականի սկզբից Հայաստանում ուժի մեջ կմտնեն հարկման համակարգի մի շարք փոփոխություններ ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին երկրի իշխանությունները, երկարաժամկետ հեռանկարում ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունները կապահովեն ՀՆԱ-ի աճի լրացուցիչ 0,8 տոկոսային կետ, սպառման լրացուցիչ աճը կկազմի 0,3-0,4 տոկոսային կետ, իսկ զբաղվածությունը ՝ մոտավորապես 0,5 տոկոսային կետ:

 

Այսպես՝ Ֆինանսների նախարարության կողմից ԱրմԻնֆո ստացված տեղեկատվության համաձայն՝  ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն․ դրամից բարձրացվել և վերականգնվել է մինչև 2019թ․ հունվարի 1-ը գործող՝ 115 մլն․ դրամի մակարդակում (այդ թվում՝ 2019թ․ համար); Ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն 2020թ․ հունվարի 1-ից ներդրվել է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ՝ իրացման շրջանառության 24 մլն․ դրամ շեմով (2019թ․ համար գործող համակարգերի շեմերը համապատասխանաբար 9 մլն․ դրամի և 18 մլն․ դրամի փոխարեն նույնպես սահմանվել են 24 մլն․ դրամ); 2020թ․ հունվարի 1-ից արտոնագրային հարկի համակարգը վերացվել է:

 

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները՝ ազատվել են հիմնական հարկատեսակներից (բացառությամբ ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի); վարձու աշխատողի համար եկամտային հարկը սահմանվել է ամսական 5 հազար դրամի չափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից:

 

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի. 2020թ․ հունվարի 1-ից՝ 23 տոկոս,2021թ․ հունվարի 1-ից՝ 22 տոկոս,2022թ․ հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023թ․ հունվարի 1-ից՝ 20 տոկոս:

 

Բացի այդ, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում՝ 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,        2022թ․ հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս; 2023թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

 

Շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,

միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր,

բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են:

 

Շուրջ 20 տոկոսով բարձրացվել են վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը, բարձրացվել են նաև ֆինանսավարկային հատվածում գործող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արտարժույթի փոխանակման կետեր) կողմից վճարվող պետական տուրքի դրույքաչափերը, հանրային սննդի կազմակերպման գործունեության համար սահմանված հարկային բեռը պահպանվել է 2018թ․ երկրորդ կիսամյակի համար սահմանված մակարդակում (2019-2020թթ․ համար սահմանված հարկային բեռի բարձրացումները չեղարկվել են), հանրային սննդի կազմակերպմանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում այլ գործունեությունից ստացվող եկամուտները շրջանառության հարկի 20 տոկոս դրույքաչափով հարկելու՝ գործող կարգավորման հետ կապված խնդիրը լուծվել է:

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտե¬¬սավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել գործել ինչպես միկրոձեռնարկատիրության, այնպես էլ շրջա¬նա¬ռու¬թյան հարկի համակարգերում:

 

2018 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանվել է խելամիտ հարկային բեռ (վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ)։ Միևնույն ժամա¬նակ, սահմանվել է, որ եթե ավտո¬մեքենան վաճառ¬վում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավո¬րու¬թյուն չի առաջանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքե¬նայի մասով սահմանված ճանա¬պարհային հարկը վերացվել է,միջազգային բեռնափո¬խա¬դրման ծառա¬յություն մատուցողների կողմից արտերկրում կատարվող ծախ¬սերի փաս¬տա¬թղթա¬վոր¬ման նկատ¬մամբ պահանջ¬ների սահմանման իրավասությունը վերապահվել է Կառավարությանը

 

2020 թվականի հունվարի 1-ից տոտալիզատորի (այդ թվում՝ ինտեր¬նետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից՝ շահումով խաղերի (այդ թվում՝ ինտեր¬¬¬նետ շահումով խաղերի) կազ¬մակերպ¬¬ման գործունեության հարկումը տեղափոխվելու է շահութահարկի համակարգ, Կառավարությանն իրավասություն է վերապահվել պահանջներ սահմանել վիճակախաղերի տոմսերի հաշվառման համակարգի նկատմամբ: 2020 թվականի հունվարի 1-ից ոսկու շուկայում գործունեություն իրականացնողների հարկումն իրականացվելու է ընդհանուր սահման¬¬ված կանոններով։ Միաժամանակ, ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ոսկու և թանկ¬ար¬ժեք քարերի դիմաց վճարվող եկամուտներն ազատվելու են եկամտային հարկի 10 տոկոս դրույ¬քա¬չափով հարկումից

 

Օրենքով սահմանված՝ ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառ¬¬ված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորությունը պահպանվել է միայն ԱԱՀ վճարողների համար, քանի որ այլ հարկ վճարողների նկատմամբ այս արտոնության կիրառությունը տնտեսագիտական հիմնավորում չունի և բացի այդ, հանգեցնում է գործունեության անհավասար պայմանների ձևավորման: Ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գոր¬ծարք¬ներն ազատվել են եկամտային հարկով հարկ¬ումից, 2020թ․ հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից հողամաս ձեռք բերելու գործարքների մասով հողամաս ձեռք բերող հարկային գործակալներն ազատվելու են 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությու¬նից, ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ արտ¬երկ¬¬րից ստացվող կենսաթոշակներն ազատվել են Հայաստանի Հանրապետությունում եկամտային հար¬¬կով հարկումից:

 

Ներդրվել են կարգավորումներ, որոնք անմաքս առևտրի խանութի կազմակերպչին կխթանեն անմաքս առևտրի խանութում վաճառքի նպատակով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ (օրինակ՝ գինի, մրգային օղիներ և այլն) ձեռք բերել նաև փոքր արտադրողներից:

 

Կատարելագործվել է հարկման նպատակով հարկ վճարողներին փոխկապակցված համարելու և այդ հիմքով ԱԱՀ վճարող դարձնելու համակարգը՝ սահմանելով, որ եթե հարկ վճարողը սահմանված կարգով բողոքարկում է հարկային մարմնի որոշումը, կարող է շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող, քանի դեռ դատարանի որոշմամբ չի հաստատվել հարկային մարմնի որոշումը:

 

Անշարժ գույքի միասնական հարկի համակարգի ներդրման ժամկետը 2020թ․ հունվարի 1-ից հետաձգվել է 2021թ․ հունվարի 1-ը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընթացքում ներդրվելու է հարկման նպատակով անշարժ գույքի միավորների բազան դրանց շուկայական գներին մոտարկելու մեթոդաբանությունը և գոտիավորման նոր հաակարգը և, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաև անշարժ գույքի հարկով չհարկվող նվազագույն շեմը և դրույքաչափերը: Հստակեցվել են հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանում հայտ¬նաբերված խնդրահարույց կարգավորումները, վերացվել են նկատված անորոշություններն ու երկիմաստությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքներըՌուսաստանի կառավարությունում ներկայացրել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 16-20-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներինIdram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայումTeam-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Արդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերումԱրդյոք բոլոր փողերը պաշտպանված են ռուսական բանկերում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
ԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհումԱԺ փոխխոսնակ. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում
Գևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումըԳևորգ Պապոյանը եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի զարգացումը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ ՄԶԳ տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում
Միրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համարՄիրզոյան. Հայաստանը հանձնառու է կառուցողական համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետBig Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet TelecomԳերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
Այլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունըԱյլևս չենք ուզում լինել second hand ապրանքների սպառող․Փաշինյանը փոխում է բարեգործության տրամաբանությունը
Հայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPOՀայաստանի կառավարությունը մտադիր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի իր փաթեթով դուրս գալ IPO
Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն Ծառայողական մեքենաները կրճատելու իմ կոչն ուժի մեջ է. Փաշինյանն "անհնազանդ համայնքներին" սպառնացել է ֆինանսավորման կրճատմամբ
Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի Հայաստանը Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա կստորագրի 
ԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համարԿԶԵՀ-ը Հայաստանին 2 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի պետական հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու համար
Հայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրիՀայաստանը Հունգարիայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի
Հերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժինՀերթական #հատիկառհատիկ՝ վարչապետից. ԶՊՄԿ-ը պետբյուջե է վճարել 33 մլրդ 249 մլն դրամ ՝ որպես կառավարության շահաբաժին
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոններըՀԾԿՀ-ն հաստատել է Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները
ԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներըԲՏԱ փոխնախարարը ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները
ՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՏԿԵ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանըԱՄՀ-ի խորհուրդը SBA-ի 4-րդ ամփոփիչ ստուգման արդյունքում հավանություն է տվել Հայաստանին 24.12 մլն դոլարի stand-by վարկի տրամադրմանը
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտումՏիգրան Ջրբաշյան. Հայաստանն այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ժողովրդագրության ոլորտում
Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համարԱյս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար
Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկանԱրևմուտքի և Ռուսաստանի շահերի բախումը զոհասեղանին կդնի Հայաստանի ատոմային էներգետիկան
Նախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտըՆախարար. Համատեղ ջանքերով ունեցանք մայր օրենսդրություն, որը գալիս է աջակցելու, նորովի զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական ոլորտը
Փորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիսՓորձագետ. ՌԴ-ի հետ համագործակցության շեշտադրմամբ միջուկային դիվանագիտության զարգացումը Հայաստանին միջազգային ասպարեզում կարևոր խաղացող դառնալու բացառիկ հնարավորություն է տալիս
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.12.2024
RUB3.850.02
USD395.050.14
EUR410.46-0.52
GBP494.09-5.04
CAD274.660.23
JPY25.200.04
CNY54.130.01
CHF441.540.69