
Արմինֆո.Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին և քննարկել ոլորտային ռազմավարությունների մշակման և դրանց ներդաշնակեցման միջոցով սահմանվող առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա: Նա անդրադարձել է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության և հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը և կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը:
Նախարարը կարևորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում:
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

