
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը հանդիպումը լավ առիթ է համարել քննարկելու առկա ծրագրերի ընթացքն ու համատեղ անելքները: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբեր ամսին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: Պաուլո Սպանտիգատին անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

