Արմինֆո. 2020 թվականից կնվազեցվեն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների առավելագույն արժեքն ու քաշը, հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, 2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ տարածք կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:
«Այսինքն` միասնական դրույքաչափը կկազմի 0%: Այն դեպքում, երբ ընդհանուր քաշը և արժեքը գերազանցեն այս սահմանաչափը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամ: Կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները: Այսինքն` 31 կիլոգրամը և 200 եվրոյին համարժեք դրամը ամսական սահմանաչափ չեն»,- ասված է հաղորդագրությունում:
"Օրինակ, եթե ծանրոցի արժեքը կազմում է 500 եվրո, իսկ քաշը ՝ 31 կգ, ապա ենթակա է մաքսային հայտարարագրման ուղեւորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ինչպես նաեւ արժեքային նորմը գերազանցելու մասով արժեքի 15% դրույքաչափով մաքսային վճարների վճարման (այսինքն՝ 300 եվրոյից 15%) կամ, ասենք, եթե ծանրոցն արժե 200 եվրոյից պակաս, բայց դրա քաշը կազմում է 35 կգ (այսինքն՝ քաշային նորմայից 4 կգ ավելի), ապա մաքսային տուրքի գանձման ենթակա է 4 կգ (2 եվրո յուրաքանչյուր կգ համար): Եթե եւ ընդհանուր քաշը, եւ ապրանքի արժեքը գերազանցում է նորման, ապա կկիրառվի ապրանքի արժեքի եւ քաշի միասնական դրույքաչափը եւ վճարման կներկայացվի առավելագույն արժեքը", - պարզաբանել են ՊԵԿ-ում։
Գործող օրենսդրության համաձայն՝ առանց տուրքերի վճարման մեկ ֆիզիկական անձը ամսական կարող է ստանալ 500 եվրոյից ոչ ավելի ընդհանուր արժողությամբ ծանրոցներ։ Ընդ որում, դրանց քաշը չպետք է գերազանցի 31 կգ: Եթե արժեքը կամ քաշը բարձր լինի, ապա կկիրառվի ապրանքի մաքսային արժեքի 30%-ի չափով միասնական դրույքաչափ, բայց ոչ պակաս, քան 4 եվրո քաշի 1 կգ գերազանցման համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ