Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է, որ ամանորյա առաջարկի շրջանակում Samsung A30s և Samsung Galaxy A10 սմարթֆոնների գները դարձել են ավելի շահավետ: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Beeline-ի սպասարկման գրասենյակներում և առցանց խանութում համապատասխանաբար՝ 111 900 (4660 ամսական) և 71 900 (3000 ամսական) դրամով: Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա 033 կոդով հատուկ հեռախոսահամար։
Հիշեցնենք, որ միանալով «Սմարթ 1500» սակագնային փաթեթին բաժանորդները կստանան հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Սմարթֆոնի գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով։ Առաջարկը գործում է մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Ակցիան իրականացվում է «Յունիբանկ»-ի հետ համատեղ:
«Ամանորին ընդառաջ Beeline-ը յուրահատուկ հնարավորություն է տալիս իջեցված գնով ձեռք բերել նորաոճ սմարթֆոններ և ստանալ առցանց հաղորդակցվելու համար 100 ԳԲ գերարագ ինտերնետ երկու ամսվա համար: Մեր 033 կոդով հատուկ հեռախոսահամարը ևս մեկ հաճելի ամանորյա նվեր կդառնա մեր բաժանորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |