Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019 20:15
Ալինա Հովհաննիսյան

Տուլան պատրաստ է բարձրորակ հնդկահավի միս մատակարարել Հայաստան և օրգանական պարարտանյութերի արտադրության գործարան կառուցել

Տուլան պատրաստ է բարձրորակ հնդկահավի միս մատակարարել Հայաստան և օրգանական պարարտանյութերի արտադրության գործարան կառուցել

Արմինֆո. Ռուսաստանում հնդկահավի մսի խոշոր արտադրող՝ Տուլայի <Կրասնոբոր> ընկերությունը, մտադիր է հաջորդ տարվանից ձեռնամուխ լինել հնդկահավի մսի և օրգանական պարարտանյութերի արտահանմանը հայկական շուկա։ Այս մասին այսօր ՝ դեկտեմբերի 11-ին, Տուլայի մարզի գործարար պատվիրակության մասնակցությամբ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է <Կրասնոբոր> ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Կոկորևը՝

պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին ։

 

<Այս անգամ մեզ հաջողվեց հանդիպել Հայաստանի առաջատար առևտրային ցանցերի հետ և քննարկել հնդկահավի մսի մատակարարման պայմանները։ Դիտարկում ենք նաև Հայաստանի ամբողջ տարածքում հնդկահավի մսից պատրաստի եւ սառեցված արտադրանքի դիստրիբուցիայի հնարավորությունները: Կարծում եմ և հուսով եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կտեսնենք մեր արտադրանքը թե <Երեւան Սիթի>, թե <Պարմա> սուպերմարկետների ցանցում: Մեզ մնում է համաձայնեցնել կոմերցիոն պայմանները>, - ասել է նա ։

 

Օրգանական պարարտանյութերի վերաբերյալ Կոկորևը պատմել է, որ Տուլայում օրգանական պարարտանյութերի արտադրության նորարարական գործարան կա, որն այս մասնագիտացմամբ 5-րդն է աշխարհում: Ինչպես պարզաբանել Է գործարարը, հնդկահավի կենսագործունեության մնացորդներից պատրաստվում է օրգանական պարարտանյութ, որը կարելի է օգտագործել օրգանական երկրագործության մեջ:  <Հայաստանում, որքան ինձ հայտնի է, լավ է զարգանում օրգանական գինեգործությունը։  Կարծում եմ, որ այստեղ կարող էր տեղի ունենալ հետաքրքիր փոխգործակցություն>,- ասել է նա:

 

Ավելին, Տուլայի գործարարները քննարկում են Հայաստանում համատեղ նմանատիպ գործարանի կառուցման հնարավորությունները։ <Հաշվի առնելով, որ դուք ունեք թռչնաբուծական ձեռնարկություններ, որոնք ունեն թռչունների կենսագործունեության մնացորդներ, ճիշտ ընտրելով վայրը, դուք կարող եք կառուցել գործարան եւ, ըստ էության, նվազեցնել ձեր հավի ինքնարժեքը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հիմնական արտադրության կողմնակի արտադրանքը կհայտնվի, որը կարող եք վաճառել ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Եվ դա պետք է որոշակի տնտեսական էֆեկտ կունենա և խթան հանդիսանա թռչնարտադրության ոլորտում>, - նշել է Կոկորևը ։

 

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում հնդկահավի սպառման մշակույթ, որպես այդպիսին, չկա, սակայն <Երկրները մեկ հարկի տակ> (2019-ի սեպտեմբերին) գործարար փառատոնին մասնակցելուց հետո ակնհայտ դարձավ, որ այդ արտադրանքի պահանջարկը երկրում առկա է: <Ներուժ կա>, - ընդգծել է գործարարը ։  Նշենք, որ <Կրասնոբոր> ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և հանդիսանում է Ռուսաստանում հնդկահավի մսի խոշորագույն արտադրողը:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Лусине
Меня зовут Лусине.я имею территорию и хочу найти партнёра с которым создадим совместное предприятие по изготовлению высококонцентрированных органических удобрений

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.02.2020
RUB7.31-0.12
USD478.33-0.09
EUR517.46-0.09
GBP621.404.33
CAD359.81-0.07
JPY43.330.35
CNY68.110.00
CHF487.69-0.10



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000