Արմինֆո.Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում:
Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:
« Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են և հանդիսանում են Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաև Բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ կազմակերպությունը կզբաղվի աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ ու կրկնակի օգտագործման հարցերով»,-ասել են Կոնվերս Բանկում:
Բանկը կարևորում է նաև իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը : Այսօր քննարկվում է այդ բնակավայրերում աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների ստեղծմանը աջակցության հարցը:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |