Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ-ի ընդհանուր գործարանային համաժողովը վավերացրեց 2020-2022 թթ. կոլեկտիվ պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և արհմիութենական կազմակերպության նախագահ Գայանե Բրուտյանը:
Նախորդ կոլեկտիվ պայամանագրի կատարման հաշվետվության մեջ նշված է, որ 2017-2019 թթ. անցած եռամյակում բարձրացել է արտադրական ստորաբաժանումների աշխատողների վարձատրությունը, հանրապետության հանգստի առողջարանային հաստատությունների արտոնյալ ուղեգրեր են հատկացվել: Գործատուի հաշվին գործարանի ողջ անձնակազմի համար հատուցվել է շուրջօրյա տաք սնունդը, ամեն կես տարին մեկ ինդեքսավորվել է աշխատավարձը, կանոնավոր իրականացվել են բուժզննումներ: Նոր պայմանագիրը երաշխավորում է բոլոր սոցիալական վճարումների և արտոնությունների պահպանումը հիմնական արտադրական ցուցանիշերի կատարման դեպքում:
Համաժողովին ներկա լեռնաագործների և մետաղագործների հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջերս կայացած տարածքային խորհրդաժողովում ԱՐՄԵՆԱԼ-ն առաջատար է ճանաչվել լեռնամետաղագործության բնագավառում սոցիալական ուղղվածության ցուցանիշով:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |