Արմինֆո.<Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ն առաջիկա հինգ տարում 60, 9 մլրդ դրամ կներդնի հանրապետության գազի տնտեսության զարգացման գործում: Ինչպես սպասվում է, դեկտեմբերի 18-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի ընկերության 2020-2024 թթ.ներդրումային ծրագիրը:
Ներկայացված հայտնի համաձայն՝ 36 828,7 մլն դրամ կուղղվի գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնմանը, գազափոխադրման համակարգի ընդլայնում՝ 12 620,3 մլն դրամ; գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2 331,9 մլն դրամ; նոր բաժանորդների միացում` 2 443,3 մլն դրամ; գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 6 369,2 մլն դրամ:
Բացի այդ, «Հրազդան-5» հիմնարկի համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումները կկազմեն 262,6 մլն դրամ։
«Գազպրոմ Արմենիան» մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2021-2024 թվականների ներդրումային ծրագիրը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |