Արմինֆո. Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել գովազդային վիճակախաղի վիճակահանություն, որի արդյունքում մեկ երջանիկ շահեց IPhone X սմարթֆոն:
Վիճակախաղի մասնակիցներին SMS հաղորդագրությամբ նախապես տրամադրվել են հերթական համարներ: Հաղթող է ճանաչվել 0818 համարը, որը պատահականության սկզբունքով Զանգվածային լրատվական միջոցների և Բանկի աշխատակիցների ներկայությամբ դուրս է բերվել վիճակահանության արկղից:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 04-ից մինչև դեկտեմբերի 10-ը տեղի է ունեցել «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեին հեռահար եղանակով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեին գովազդային վիճակախաղին, կստանային հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Իսկ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդներն ունեին հնարավորություն ստանալու MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը նշել է, որ հաջորդ տարի բանկը նախատեսում է զարգացնել տարբեր առցանց հարթակներ, որոնք հաճախորդներին կտրամադրեն վարկավորման նոր հնարավորություններ: Մասնավորապես, ինչպես պատմել է Գ. Դավթյանը, 2020 թվականին Ամերիաբանկը կզարգացնի իրավաբանական անձանց համար առցանց վարկավորումը, որը գործարկվել է ընթացիկ տարում, իսկ ֆիզիկական անձանց համար մտադիր է ներդնել անշարժ գույքի և ավտոմեքենաների ապառիկ եղանակով առցանց ձեռքբերման նոր հարթակներ:
Հիշեցնենք, որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, մանրածախ և ներդրումային ծառայություններ համալիր փաթեթով: Ամերիաբանկը գործում է հայկական շուկայում 1996թ. հոկտեմբերի 31-ից: Ամերիբանկի բաժնետերերն են Ամերիա Գրուպ CY Ltd-ն: - 56,53%, ՎԶԵԲ-ը '17,78%, Ասիական Զարգացման Բանկը' 13,96%, ESPS Holding Limited - ը ' 11,73%: