Արմինֆո. Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գների առաջիկա բարձրացմանը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը։
Նա հիշեցրել է, որ 2015 թվին Հայաստանը անդամակցել է ԵԱՏՄ-ին՝ 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով, որպեսզի մեղմացնի ոչ ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների գների աճի բացասական հետևանքները: Սակայն 2020 թվականին այդ ժամկետը մոտենում է ավարտին։ Նա հիշեցրել է, որ 900 անուն ապրանքների գծով, որոնք ենթակա են մաքսային գանձումների, 2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է թանկացում, որոնցից 300-ը վերաբերում են փոխադրամիջոցներին:
Նրա խոսքով ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներից կթանկանան ընտանի թռչնի միսը, խոշոր եղջերավոր անասունների սառեցված միսը, բրնձը, արեւածաղկի յուղն ու սերուցքային կարագը, կաթնամթերքը:
"Հավի մսի համար գործում է 22 տոկոս մաքսատուրք, 2020 թվականին մենք կանցնենք 25 տոկոս մաքսատուրքի, 2021 թվականին՝ 50 տոկոս, իսկ 2022 թվականին երրորդ երկրներից հավի մսի համար մաքսատուրքը կկազմի մոտ 80 տոկոս։ "Հայաստանը հավի մսի 60 տոկոսը ներմուծում է ԱՄՆ-ից և Բրազիլիայից, ուստի այս համատեքստում թանկացումները ակնհայտ կլինեն, բայց եթե այդ ապրանքները ներմուծվեն ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից, զրոյական մաքսատուրք կսահմանվի", - ասել է նա:
Այդ առնչությամբ Առաքելյանը երկրի բնակչությանը կոչ է արել նախապատվություն տալ ԵԱՏՄ և Ուկրաինայի ապրանքներին, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու ռեժիմը:
Միաժամանակ, Առաքելյանը նշել է, որ հաշվի առնելով, որ քաղաքացիների եկամուտները ենթակա չեն պրոգրեսիվ աճի, այս փուլում կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի գնաճի զսպման ուղղությամբ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |