Արմինֆո. Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝
«2019 թվականին մեր և «Ավանգարդ Մոթորս»-ի համագործակցության արդյունքում լիզինգով տրամադրված ավտոմեքենաների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ: Գրանցված արդյունքը տպավորիչ է և մենք որոշեցինք այսքանով չսահմանափակվել: Մշակեցինք ևս մեկ առաջարկ, որի շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն կստանան մինչև տարեվերջ «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ավտոմեքենա ձեռք բերել հայաստանյան լիզինգային շուկայի համար աննախադեպ պայմաններով: Հույս ունեմ, որ մեր այս նոր առաջարկը նույնպես լայն արձագանք կստանա»,-իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |