Արմինֆո.2019 թվականին Հայաստանում ճանապարհաշինության աշխատանքների ծավալը, գործնականում, հավասար է 2013-2017 թթ. ընթացքում երկրում իրականացված շինարարական աշխատանքներին: Այդ մասին դեկտեմբերի 19 - ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային հայտի քննարկման ժամանակ:
Այս առնչությամբ վարչապետն ընդգծել է, որ դեկտեմբերի դրությամբ հանրապետությունում վերանորոգվել է պետական նշանակության 360 կմ ճանապարհ ։ Բացի այդ, սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ։
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել վերանորոգման աշխատանքների ինքնարժեքի էական նվազմանը։ Այսպես, ըստ նրա, 2014-ին 1 կմ-ի վերանորոգումը պետությանն արժեցել է 200 մլն դրամ, իսկ հիմա այդ ցուցանիշը նվազել է ՝ կազմելով 80 մլն դրամ։
"Դա լավ է արդյունավետության բարձրացման տեսանկյունից, բայց, միաժամանակ, մի շարք հարցեր ու կասկածներ է առաջացնում", - ընդգծել է վարչապետը: Նա նշել է, որ այդ իրավիճակը նախօրեին քննարկել է գլխավոր դատախազի հետ։
Այդ առնչությամբ Փաշինյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ՝ հանձնարարելով կրկնակի ստուգումից հետո այդ տեղեկությունները ներկայացնել Գլխավոր դատախազության ուսումնասիրմանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |