Արմինֆո. Համաշխարհային բանկի (ՀԲ)
«Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմեկնարկի լոգիստիկ և կլաստերային կայանների կառուցման նախագիծը: Այս մասին դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ։
Այս առնչությամբ նա նշել է, որ ընթացիկ տարում նախապատրաստական աշխատանքներ են տարվել նախագծի գործարկման համար։ Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ տիկին Մարգարյանը պարզաբանել է, որ կայանների կառուցմամբ կզբաղվի մասնավոր հատվածը, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը գալիք տարվա հունվարին կհայտարարի հատուկ մրցույթ: <Կայանների մոդելներն առաջարկվելու են բիզնեսի կողմից, աշխարհագրության տեսանկյունից որևէ սահմանափակում չենք դնելու։ Կարևորն այն է, որ դրանց տեղակայումը լինի արդյունավետ և նպատակահարմար լոգիստիկ տեսանկյունից>, - ասել է նա ։
Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ մասնավոր հատվածի այն ներկայացուցիչները, որոնք կկարողանան ավելի շատ գործընկերներ ներգրավել փոքր եւ միջին բիզնեսի միջավայրում և կօգնեն նրանց բարձրացնել արտահանման հնարավորությունները, կստանան դրամաշնորհ ՝ մինչեւ ծախսերի գումարի 70 տոկոսը: <Մենք մեծ հույսեր ենք կապում այս ծրագրի հետ>, - եզրափակեց նա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |