Արմինֆո.Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներկայացնում է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Սա ևս մի կարևոր քայլ է Բանկի ծառայությունների թվայնացման գործընթացում, որն էապես կնպաստի հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը մի շարք ծառայությունների մասով, ինչպես նաև կնպաստի թղթի օգտագործման ծավալների զգալի կրճատմանը:
Էլեկտրոնային ստորագրության հնարավորությունն առայժմ տարածվում է ֆիզիկական անձ հաճախորդների հաշվի բացման և սպասարկման, քարտի թողարկման, տրամադրման և սպասարկման, լիազորագրերի ձևակերպման և չեղյալացման, օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ համակարգերի հայտի ընդունման, ակտիվացման, փոփոխության կամ դադարեցման գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերի վրա:
էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը գործարկվել է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ Ամերիաբանկի ունեցած համագործակցության շրջանակում:
Ներկայացված հնարավորությունից հաճախորդներն առայժմ կարող են օգտվել միայն Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում սպասարկվելիս:
Այս հնարավորությունն աստիճանաբար հասանելի կլինի Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում, ինչպես նաև կընդլայնվեն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվող գործարքների տեսակները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |