Արմինֆո. 2019 թվականի արդյունքներով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են հասնել 2 մլրդ դոլարի ռեկորդային ապրանքաշրջանառության: Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը "Հայ-ռուսական հարաբերությունները 2019թվին. հնարավորությունների նոր պատուհան"" կոնֆերանսում, որն անցնում է Եվրասիական փորձագիտական ակումբի վեցերորդ ամենամյա նիստի շրջանակներում:
Ինչպես նշվել է, երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով, եւ, առաջին հերթին, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում։ Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 1,7 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառության 27 տոկոսը: Այդ կապակցությամբ Սինեգուբովը չի բացառել, որ 2019-ի արդյունքներով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են հասնել ռեկորդային 2 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության։
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները կազմում են շուրջ 2,5 մլրդ դոլար, ինչը կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 45 տոկոսը: Բացի այդ, ռուսական կապիտալով ձեռնարկությունների ընդհանուր թիվը գերազանցում է 2 հազարը, ընդ որում, ավելի քան 40 ընկերություններ ընդգրկված են երկրի խոշոր հարկատուների ցուցակում։
Սինեգուբովը հատուկ ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային բնույթ են կրում: Նշելով բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսությունը, որը դրսեւորվում է նաեւ երկու պետությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումներով, նա նշել է նաեւ ակտիվ փոխգործակցությունը միջկառավարական հանձնաժողովների եւ խորհրդարանի մակարդակով:
Նրա խոսքով ՝ արտաքին քաղաքական հարցերի շուրջ կանոնավոր եւ ինտենսիվ երկխոսությունը Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցության կարեւոր ասպեկտն է: ''Իրականացվում է խիտ համակարգում, այդ թվում, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ձեւաչափում'', - ասել է խորհրդական-դեսպանորդը:
Անվտանգության ոլորտի կապերի կարեւորության համատեքստում Սինեգուբովը տեղեկացրել է առաջիկայում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հագեցվածությունը էականորեն ավելացնելու ծրագրերի մասին: Ինչպես ընդգծվել է, այդ բազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության առանցքային բաղադրիչն է ։ "Ինչպես բազմիցս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրա տեղակայումը լիովին համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին",-նկատել է Սինեգուբովը:
Խոսելով միջազգային հարթակներում փոխգործակցության մասին ՝ նշվել է ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական ֆինանսական աջակցությունը ։ Այսպես, հիմնվելով 2010թ. տվյալների վրա, ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում ցուցաբերված մարդասիրական աջակցության ընդհանուր ծավալը հասնում է գրեթե 80 մլն դոլարի։
Հավելենք, որ "Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին. հնարավորությունների նոր պատուհան" գիտաժողովը կազմակերպել են "Ինտեգրացիա և զարգացում" հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: