Արմինֆո.Կոնվերս Բանկը հանդես է եկել հետաքրքիր առաջարկով՝ Հայաստանում առաջինը իր հաճախորդներին առաջարկելով Visa Mini Fob-եր: Ի՞նչ են Visa Mini Fob-երը և ինչպիս՞ի կիրառություն ունեն: Ձեզ ենք ներկայացնում հարցեր ու պատասխաններ՝ Կոնվերս Բանկի նոր առաջարկի մասին:
VISA Mini Fob-ը VISA վճարահաշվարկային համակարգի Classic տեսակի հիմնական քարտին կից/հավելյալ քարտ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել գործարքներ անհպում եղանակով: Այն Կոնվերս Բանկի կողմից կտրամադրվի իր աքսեսուարով՝ սիլիկոնե թևնոց, կախազարդ(брелок) և այլն:
Արդյո՞ք կան նմանատիպ այլ առաջարկներ:
Այս պահին Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նաև Visa Pay Sticker–ներ: Դրանք հիմնական քարտին կցված VISA CLASSIC տեսակի անհպում քարտային պիտակներ են, որոնք կարելի է ամրացնել հեռախոսներին կամ աքսեսուարներին և օգտագործել անհպում եղանակով գնումների/ վճարումների, ինչպես նաև կանխիկացումների համար:
Visa Mini Fob –ը և Visa Pay Sticker կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կորստի դեպքում դրանք կարելի է բլոկավորել:
![]() | 4.90 | -0.01 |
![]() | 383.96 | -0.16 |
![]() | 446.01 | -2.80 |
![]() | 514.74 | -2.13 |
![]() | 279.83 | -0.92 |
![]() | 25.82 | -0.18 |
![]() | 53.48 | -0.06 |
![]() | 479.05 | -3.57 |