Արմինֆո. Հայաստանում շարունակվում է էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման աշխատանքը։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին Երեւանում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ ազատականացման գործընթացը տեղի է ունենում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի 1 մլն դոլար ֆինանսական ռեսուրսներով 2020 թվականին որպես փորձ կգործարկվի նոր ծրագրային ապահովում, ինչի շնորհիվ շուկայի բոլոր մասնակիցները կիմանան իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է խոշոր արտադրողների համար ապահովել ազատ մուտք շուկա, հնարավորություն տալ տարածաշրջանային առևտրի միջոցով էժան էլեկտրաէներգիա մատակարարել հանրապետություն ՝ սպառողների իրավունքների խախտման համար պատասխանատվության մեխանիզմների կիրառմամբ: Ինչպես նշել է Գարեգին Բաղրամյանը, այլեւս չեն լինի իրավիճակներ, որոնց դեպքում վնասով աշխատող ընկերությունները տարբերությունը բարդեն սպառողների համար վերջնական սակագնի վրա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |