Արմինֆո.Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման (https://estate.ameriabank.am/home) հարթակը, որտեղ ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
Հարթակն ունի բազմաբնույթ հնարավորություններ: Փնտրելով իրենց նախընտրելի անշարժ գույքն այս հարթակից` այցելուները հնարավորություն կունենան տեսնելու առաջնային շուկայի բնակարանները և առանձնատները մեկ վայրում և տարբեր չափանիշների հիման վրա կատարել ընտրություն օնլայն տարբերակով: Ավելին` ընտրելով գույքը հարթակից՝ այցելուն կարող է Բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության օնլայն հայտ, որից հետո Բանկից կապ կհաստատվի այցելուի հետ և ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները: Օնլայն հայտի շնորհիվ ընտրված անշարժ գույքը նախնական կամրագրվի:
Հարթակի առավելություններից է նաև պարզ վարկային հաշվիչների առկայությունը: Առաջին հաշվիչի միջոցով այցելուները կարող են նախնական պատկերացում ստանալ, թե ինչ գումարի վարկի համար դիմել` նշելով իրենց /առկայության դեպքում համավարկառուի/ զուտ ամսական եկամտի ու առկա վարկային մարումների չափը: Երկրորդ հաշվիչի օգնությամբ հնարավոր է հաշվարկել վարկի ամսական մարումների չափը` ելնելով գույքի գնից, կանխավճարից և վարկավորման պայմաններից /ժամկետ և տոկոսադրույք/:
Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա կառուցապատողների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ հիփոթեքային վարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |