Արմինֆո. Ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ ձեռք բերելու համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն այսօրվա նիստում ընդունել է որոշում:
2018 թ. մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ այդմ, առաջարկվում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան լրացում, որով ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։ Ըստ հիմնավորման՝ ավելացվել է ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և կառավարության համապատասխան որոշմամբ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Վարչապետն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել. «Դրա դիմաց մենք հաջորդ տարի ակնկալում ենք արտահանման ոչ թե 50, այլ 75 և ավելի տոկոս աճ՝ սրանից բխող հետևանքներով»:
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |