Երկուշաբթի, 13 Հունվարի 2020 16:01

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը:

Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:
«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս` հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.


•    Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝ 
    ամբուլատոր և ստացիոնար բուժում, 
    դեղորայք, 
    շտապ ատամնաբուժական օգնություն, 
    բժշկական էվակուացիա:
•    ֆինանսական փոխհատուցում՝
    ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,
    հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,
    ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:


«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաև ընտանիքի անդամների ու հարազատների համար:

Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս: 
Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում:


«Անվտանգ հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն, 87-87 հեռախոսահամարով:


Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից: