Արմինֆո.Հայաստանն աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ տեղը Համաշխարհային բանկի <Կանայք, բիզնեսը և օրենքը 2020> վարկանիշում: Ինչպես ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում, զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչներով․ այն է՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։
Զեկույցի համաձայն՝ վարկանիշում Հայաստանի ընդհանուր միավորների քանակը կազմել է 82.5: Մասնավորապես՝ շարժունակության չափանիշով Հայաստանի Հանրապետությանը բաժին է ընկել 100 միավոր, աշխատանքի տեղավորման գծով ՝ 50, աշխատանքի վարձատրության՝ 75, ամուսնության ՝ 100, մայրական խնամքի՝ 60, բիզնեսի վարման ՝ 75, սեփականության տնօրինման՝ 100 և կենսաթոշակային ապահովման՝ 100 միավոր։
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը գրանցել է առավել բարձր ցուցանիշներ, մասնավորապես Ռուսաստանի միավորների քանակը կազմում է 73.1, Բելառուսի՝ 75.6, Ղազախստանի՝ 72.5 և Ղրղըզստանի՝ 76.9:
Հայաստանի հարեւան երկրներում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանում՝85.6, Թուրքիայում՝ 82.5, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 78.8 և Իրանը՝ 31.3:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |