Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 13:39
Կարինա Մելիքյան

HSBC-ն նշանակում  է նոր գլխավոր գործադիր տնօրեն Հայաստանում

HSBC-ն նշանակում  է նոր գլխավոր գործադիր տնօրեն Հայաստանում

Արմինֆո.HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում:

 

HSBC-ին միանալով 1997թ.-ին՝ Իրինան ներկայումս զբաղեցնում է HSBC Մալթայի  ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև HSBC Հայաստանի և HSBC ասեթ մենեջմենթ (Մալթա) խորհրդի անդամի պաշտոնները: Նախկինում նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ HSBC Խմբում, ներառյալ` HSBC գլխամասային գրասենյակի առևտրավարկային դեպարտամենտի համապատասխանության ռիսկերի ծրագրերի ղեկավարի, HSBC Հայաստանում՝  գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական շուկաներում  գործառնությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնները։

 

HSBC Խմբի Եվրոպայի տարածաշրջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը նշել է. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Փոլ Էդգարին Հայաստանում իրականացվող աշխատանքներում  զգալի ներդրում կատարելու  համար։ Նրա առաջնորդությամբ Բանկը ծավալել է հաջող գործունեություն` շարունակելով սպասարկել մեր հաճախորդներին և առաջ տանելով կազմակերպության առաջնահերթությունները։ Սիրով ողջունում եմ Իրինա Սեյլանյանին HSBC Հայաստան վերադառնալու կապակցությամբ։ Ունենալով ավելի քան 20 տարիների փորձ Հայաստանի և միջազգային բանկային համակարգում՝ նա հրաշալի ղեկավար է հայաստանյան բիզնեսի համար»։

 

Իրինա  Սեյլանյանը նշել է․ «Մեծ ոգևորությամբ եմ վերադառնում Հայաստան` Բանկի ղեկավարությունը ստանձնելու, ինչպես նաև մեր հայ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքները շարունակելու համար։ Մենք պատրաստվում ենք էլ առավել խորացնել  մեր հայաստանյան և միջազգային արհեստավարժ թիմերի միջև համագործակցությունը ի նպաստ մեր հաճախորդների բիզնես շահերի»:


HSBC Խումբ

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.02.2020
RUB7.31-0.12
USD478.33-0.09
EUR517.46-0.09
GBP621.404.33
CAD359.81-0.07
JPY43.330.35
CNY68.110.00
CHF487.69-0.10



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000