
Արմինֆո.Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկի մասին։ Այսուհետ Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից Samsung Galaxy A50, A40 և А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար՝ նվեր։ Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում և ուժի մեջ կլինի սույն թվականի հունվարի 14-ից մինչև փետրվարի 9-ը։
Հայտնում ենք նաև, որ Samsung Galaxy А30s և А20s սմարթֆոնները կշարունակեն վաճառվել շահավետ գներով մինչև փետրվարի 16-ը՝ համապատասխանաբար 111 900 և 103 900 դրամով:
«Ինչպես և խոսք էինք տվել, Beeline-ը սկսում է տարին հետաքրքիր առաջարկներով։ Վստահ եմ, որ հզոր սմարթֆոնն լավ օգնական է տարին արդյունավետ և մոտիվացված սկսելու համար։ Samsung Galaxy А30s կպահպանի իր շահավետ գինը ևս մեկ ամիս։ Իսկ հանրահայտ Samsung բրենդի Galaxy A50, A40 կամ А30s մոդելների սմարթֆոն գնող հաճախորդները Beeline-ի կողմից կստանան նվեր՝ «Արծաթ» հեռախոսահամար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հեռախոսների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ E-shop առցանց խանութի էջում։
Առաջարկի շրջանակներում չեն տրամադրվում 033 կոդով հեռախոսահամարներ:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

