Ուրբաթ, 17 Հունվարի 2020 17:50
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թվականի արդյունքներով՝ առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը:

 

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, 2019 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 100-ը` ՀՀ մարզերում: Այսօր նաև բացվեց նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:

 

Բանկը շարունակում է պահպանել նաև առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով` ՀՀ ողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է՝ 72. 27-ը՝ Երևանում, 45-ը` մարզերում:

 

Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով: Այսօր ՀՀ տարածքում՝ Երևանում և Հայաստանի մարզերում, գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա և ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:

 

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են և առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:

Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է. անվճար գումարներ մուտքագրել քարտերին ` օնլայն ռեժիմում;     ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ; քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական՝ այլ փաթեթով;

փոփոխել քարտի PIN-ծածկագիրը;կատարել քարտից քարտ փոխանցումներ;

ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք; վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

 

2020 թվականին Բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը` բացելով նոր մասնաճյուղեր ՀՀ որոշ մարզերում, այնպես էլ` բանկոմատների քանակը, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.02.2020
RUB7.31-0.12
USD478.33-0.09
EUR517.46-0.09
GBP621.404.33
CAD359.81-0.07
JPY43.330.35
CNY68.110.00
CHF487.69-0.10



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000