Արմինֆո. Հայաստանի արտաժույթի միջբանկային շուկայում 2020 թվականի առաջին 8 աշխատանքային օրվա ընթացքում (հունվարի 8-10-ը և 13-17-ը) իրականացվել է, ընդհանուր առմամբ, 31.6 մլն դոլարի գործառնություն, ինչը գերազանցում է մեկ տարվա վաղեմության նույն ժամանակահատվածի ծավալը (21.079 մլն դոլար 2019թ. հունվարի 8-11-ը և 14-18-ը):
2019 թվականի դեկտեմբերի վերջին շաբաթվա համեմատությամբ արտարժույթի միջբանկային շուկայի ծավալն աճել է 3,2 անգամ ՝ դոլարի նկատմամբ դրամի թույլ փոփոխականության ֆոնին, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայի ծավալը կրճատվել է դրամի դանդաղ արժեզրկման ֆոնին: Դրան զուգընթաց արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում (2020թ. հունվարի 13-17) դեկտեմբերի համեմատ վերջին աշխատանքային շաբաթվա ընթացքում նկատվել է դոլարով, եվրոյով և ռուբլով գործարքների նվազում, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ (հունվարի 14-18) առկա է այդ արժույթների առքուվաճառքի ակտիվություն: Բորսայի արժութային հարթակն արդեն երրորդ տարին դատարկ է։ Արդյունքում՝ դրամը դոլարի նկատմամբ հունվարի 8-17-ը սկսել է արժեզրկվել՝ 479,3-ից մինչև 479,8 դր /$ 1, ամրժեվորվելով եվրոյի նկատմամբ ՝ 536-ից մինչև 534 դր / 1եվրո, և ռուբլու նկատմամբ պահպանվելով 7,8 դր/1-ի մակարդակում, իսկ 2019թ. վերջին շաբաթվա համեմատ՝ նկատվել է դրամի չնչին արժեզրկում այդ արժույթների նկատմամբ։ Մեկ տարի առաջ ՝ 2019թ.հունվարի 17 - ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 485,5 դրամ, եվրոյի նկատմամբ ՝ 551 դրամ, ռուբլու նկատմամբ ՝ 7,3 դրամ, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ ցույց է տալիս դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորումը ռուբլու նկատմամբ արժեզրկման պայմաններում:
Ինչպես Արմինֆո-ին հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, ընթացիկ շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում (2020թ. հունվարի 13-17) իրականացվել են 15.9 մլն դոլարի գործարքներ՝ 479,73 դր/$1 միջին կշռված փոխարժեքով (2019թ. վերջին շաբաթվա 479,72 դր/$1 - ի դիմաց), ինչը գրեթե նման է ս. թ. հունվարի 8-10 - ին արձանագրված $15.7 մլն ծավալով: Արտարժույթի միջբանկին շուկան, հունվարի 13-17-ը ներառյա աշխատելով ամեն օր, առավելագույն ծավալ է հավաքելերկուշաբթի և չորեքշաբթի, համապատասխանաբար, 4.4 մլն դոլար եւ 4.5 մլն դոլար: Դրան զուգընթացմ : արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,4 մլն դոլար՝ 478,81 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.1 մլն եվրո՝ 531,30 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, եւ 1.9 մլրդ ռուբլի' 7.77/1ռուբլի միջին փոխարժեքով, վաճառվել է 114.1 մլն դոլար՝ 480.14 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 17.02 մլն եվրո՝ դր/1եվրո միջին փոխարժեքով, 785.9 մլն ռուբլի՝ 7.86 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի, ս. թ. հունվարի 6-12-ը հայկական բանկերը տրամադրել են 58.3 մլրդ դրամի եւ 13.6 մլն դոլարի վարկեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամային վարկերի ծավալն աճել է 7.2% - ով, մինչդեռ դոլարային վարկերի ծավալը, ընդհակառակը, կրճատվել է 57% - ով: