Երկուշաբթի, 20 Հունվարի 2020 18:58
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքների հրավերով, հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, համաժողովի շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

 

«Սնունդ բոլորի համար. առևտուր` ապահով, բազմազան և կայուն սնուցման համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովը նախագահել է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքները:

 

Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին անդրադառնալ գլոբալ գյուղատնտեսական քաղաքականությանը և պարենային ապահովությանն առնչվող հարցերին ու մարտահրավերներին և համաձայնության գալ դրանց շուրջ:

 

«Առևտուրը` Կայուն զարգացման նպատակ 2-ին հասնելու գրավական» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումն անցկացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համանախագահությամբ: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության և թվային տեխնոլոգիաների բնագավառներում առևտրի դերի և փոխազդեցության վերաբերյալ:

 

Գյուղատնտեսության նախարարների համաշխարհային ամենամեծ հանդիպում հանդիսացող գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովի քննարկումներն ընթացել են չորս հիմնական ուղղությամբ։ Տիգրան Խարատրյանը մասնակցել է և գործընկերների հետ մտքեր փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։

 

Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը և ներառական զարգացումը: Կոմյունիկեով սահմանվել է, որ առևտրի քաղաքականությունը` որպես ինտեգրված և համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության և պարենային համակարգերի կայունության բարելավմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
18.02.2020
RUB7.51-0.06
USD478.95-0.10
EUR518.37-1.06
GBP622.40-2.23
CAD361.01-1.06
JPY43.660.06
CNY68.59-0.05
CHF488.330.35



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000