Երեթշաբթի, 21 Հունվարի 2020 13:11
Մարիաննա Մկրտչյան

Բելառուս պրոֆեսոր. Հայաստանն ու Բելառուսը կարող են համատեղ արդյունաբերական համագործակցություն հաստատել

Բելառուս պրոֆեսոր. Հայաստանն ու Բելառուսը կարող են համատեղ արդյունաբերական համագործակցություն հաստատել

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այսօր անհրաժեշտ խնդիրների թվում են տնտեսական և տեխնոլոգիական խնդիրները: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել է Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի համանախագահ, Բելառուսի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, Ճապոնիայում Բելառուսի նախկին դեսպան Սերգեյ Ռախմանովը:

 

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում դրական դինամիկա կա, ինչում, անշուշտ, կա նաև ինտեգրացիոն նախագծում հայկական նախագահության վաստակը: "Բազմաթիվ նախաձեռնություններ են եղել ԵՏՀ Հայաստանի նախագահի կողմից։ Կարծում եմ, որ մենք դրանց կաջակցենք Բելառուսի նախագահության ժամանակ։  Սակայն, այնուամենայնիվ, պետք է լուծել մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա տնտեսական աճին: Այդ խնդիրնրդն անհրաժեշտ կլինի լուծել համատեղ, ընդ որում, ոչ միայն առեւտրի եւ, պարզապես, փոխգործակցության մակարդակով, այլ առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում արդյունաբերական կոոպերացիայի մակարդակով", - արձանագրել է Ռախմանովը։

 

Բելառուս պրոֆեսորի համոզմամբ՝ անհրաժեշտ կլինի կողմնորոշվել առաջնահերթությունների, յուրաքանչյուր երկրում արդյունաբերական քաղաքականության հարցերի շուրջ, որպեսզի հետո հնարավոր լինի դրանք միավորել ԵԱՏՄ շրջանակներում և, իհարկե, համատեղ արտադրություն հաստատել։

 

Ռախմանովն, ընդսմին,  համոզմունք է հայտնել, որ պետք է ձգտել, որպեսզի նման արտադրությունների թիվը հնարավորինս շատ լինի, քանի որ

առայժմ, չնայած նախկինում գործադրված ջանքերին, տեխնոլոգիական կոոպերացիաների մակարդակը բավարար չէ։ Նա արձանագրել է, որ այս ամենը շատ լավ հասկանում են, և այդ պատճառով էլ դա գլխավոր հարցն է, որը պետք է լուծել։

 

"Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումներին, ապա, նախ մենք բավականին լավ փորձ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա վերաբերում է թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, թե այլ ուղղությունների։  Այդ պատճառով, իմ կարծիքով, այժմ լրացուցիչ հնարավորություն կլինի մեր փոխգործակցության համար ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլ նաև երկկողմ հիմքի վրա։  Մենք հակված ենք և հարգանքով ենք վերաբերվում Հայաստանին՝ այս բառի բոլոր իմաստներով, և պատրաստ ենք մեր կողմից ակտիվորեն համագործակցել։  Մենք այսօր արդեն խոսել ենք փոխգործակցության հնարավոր ուղղությունների մասին, դա վերաբերելու է և ճշգրիտ սարքաշինությանը, և արդյունաբերական գյուղատնտեսությանը, տրանսպորտի հարցերին, և մի շարք այլ ուղղությունների, որտեղ մենք կարող ենք լրջորեն համագործակցել, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին", - նշել է Արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի համանախագահը։

 

Միևնույն ժամանակ, նա կարևորել է փորձագիտական հանրության ակտիվ ներգրավվածությունը այդ գործընթացում, արձանագրելով, որ դրա դերն աշխարհում աճում է, և Հայաստանի, Բելառուսի որ ԵԱՏՄ այլ երկրների փորձագետների լավ խումբը թույլ կտա անձնական կապեր հաստատել և ապագայում իրականացնել որոշակի համատեղ նախագծեր:

 

Ռախմանովը նաեւ կիսվել է Հայաստանից Բելառուս փորձագետներ հրավիրելու գաղափարով, որտեղ տեղում ներկայացվի բարձրտեխնոլոգիական ոլորտում, այդ թվում ՝ արտադրական ոլորտում փոխգործակցության մասին բելառուսական կողմի տեսլականը: "Բելառուսը համաշխարհային առաջատար է մատակարարումների մի շարք ուղղություններով, եւ հնարավոր կլինի փոխշահավետ ուղղություններով փոխգործակցության ոլորտներ գտնել", - հավաստիացրել է պրոֆեսորը:

 

Հստակեցնելու համար, թե որ ուղղություններով Հայաստանն ու Բելառուսը կարող էին համատեղ կոոպերացիա հաստատել, Ռախմանովը փաստել է, որ ուղղությունները բավական շատ են, եւ դրանցից մեկը վերաբերում է տրանսպորտային ոլորտին: "Բելառուսն այժմ շատ բարձր մակարդակի է հասել տրանսպորտային միջոցների արտադրության առումով, ընդ որում՝ նաև համաշխարհային մակարդակի։ Դուք գիտեք, որ մեր էլեկտրական ավտոբուսները սկսում ենք արտահանել, այդ թվում՝ ԵՄ երկրներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, մենք թողարկում ենք ավտոբուսների ամբողջ շարքը, տրոլեյբուսներ, տրամվայներ եւ այլն, շատ բան ենք արտահանում, եւ ամենակարեւորը, մենք այստեղ օգտագործում ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, մասնավորապես, էլեկտրատրանսպորտին առնչվող: Մենք օգտագործում ենք նոր սերնդի կոնդենսատորներ, որոնց օգնությամբ հասել ենք էլեկտրատրանսպորտի աշխատանքի բարձր արդյունավետության։  Դրանք նաև նոր կոմպոզիցիոն նյութեր են, որոնք կիրառվում են մեքենաշինության մեջ։  Կան ուղղություններ, որոնք կապված են ճշգրիտ սարքաշինության հետ. դրանք զննման տեխնիկայի, ռենտգենային տեխնիկայի սարքեր են, որտեղ մենք համաշխարհային մակարդակի ենք հասել եւ մեր արտադրանքը արտահանում ենք աշխարհի բոլոր առաջատար երկրներ, ներառյալ ԱՄՆ",

- արձանագրել է բելառուս փորձագետը:

 

Նրա խոսքով ՝ փոխգործակցությունը կարող է լինել լազերային տեխնիկայի հարցերով, արդյունաբերական ագրոարդյունաբերության, մասնավորապես, առաջավոր տեխնոլոգիաների, այդ թվում ՝ լուսադիոդային լուսավորության հիման վրա ջերմոցային տնտեսությունների ոլորտներում:

 

"Բացի այդ, կան ուղղություններ, որոնք կապված են ոչ միայն արտադրության, այլեւ սպասարկման։  Օրինակ, բժշկական ծառայություններ, Բելառուսը փոխպատվաստման եվրոպական առաջատարներից  մեկն է: Մենք փոխպատվաստման վիրահատություններ ենք իրականացնում նույնիսկ աշխարհի այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ճապոնիան և Իսրայելը։  Մենք հասել ենք վնասվածքաբանության բուժման բարձր մակարդակի, ունենք մանկական մահացության ցածր մակարդակը,  եւ շատ այլ ուղղություններ, որոնք բոլորը հնարավոր չէ նշել: Մեզ համար կարևորը հիմա առաջնահերթություններն ընտրելն է, որովհետև բոլոր միանգամից չենք բարձրացնի։  Ուստի, այն ամենը, ինչ մենք կհամաձայնեցնենք և կնախանշենք որպես առաջնահերթություն, դա կլինի այն, ինչ պետք է մեր երկրներին թե ԵԱՏՄ շրջանակներում, թե երկկողմ համագործակցության հիման վրա", - ամփոփել է Ռախմանովը ։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
18.02.2020
RUB7.51-0.06
USD478.95-0.10
EUR518.37-1.06
GBP622.40-2.23
CAD361.01-1.06
JPY43.660.06
CNY68.59-0.05
CHF488.330.35



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000