
Արմինֆո.Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը:
Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։
Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաև Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։
RUB | 4.81 | 0.07 |
USD | 381.21 | -0.18 |
EUR | 443.92 | -1.51 |
GBP | 511.13 | -1.73 |
CAD | 274.84 | -0.11 |
JPY | 24.18 | -0.16 |
CNY | 54.60 | -0.02 |
CHF | 479.63 | -1.96 |

