Երեթշաբթի, 21 Հունվարի 2020 18:55
Շուշան Սաֆարյան

Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

Արմինֆո. Երևանում մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:

 

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և հույս հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք: Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն իսկ ստացել է ծրագրին մասնակցելու 46 հայտ հանրապետության բոլոր մարզերից, մասնակիցների թվում քիչ չեն նաև սկսնակ ֆերմերները:

 

Դասընթացների տևողությունը 12 օր է. տասնօրյա տեսական դասընթացների ընթացքում ICARE հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա ջերմոցատերերին տեսական գիտելիքներ կփոխանցեն գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների և հարակից այլ թեմաների վերաբերյալ: Եվս 2 օր նախատեսված է գործնական պարապմունքների համար, որոնց ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան ժամանակակից ջերմոցային տնտեսություննների գործունեությանը, ջերմատան կառավարման համակարգերին և ջերմատան պայմաններում մշակաբույսերի մշակությանը:

 

Դասընթացների անցկացման համար ICARE հիմնադրամի ընտրությունը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների կառավարման ոլորտում մասնագետների դասավանդման հարուստ փորձով:

 

«Այս ծրագրում մենք հիմնական շեշտը դրել ենք փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների կառուցման վրա, քանի որ մեր ռազմավարության հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են», - նշել է Իռա Փանոսյանը: Նա հավելել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացները կրում են ոչ միայն ուսուցողական բնույթ, այլև միտված են կապ հաստատել մասնագետների և ոլորտում գործունեություն ծավալող ֆերմերների միջև, որպեսզի անհրաժեշտության դեպքում  վերջիններս կարողանան ստանալ մասնագիտական խորհրդատվություն: 

 

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
25.02.2020
RUB7.31-0.12
USD478.33-0.09
EUR517.46-0.09
GBP621.404.33
CAD359.81-0.07
JPY43.330.35
CNY68.110.00
CHF487.69-0.10



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000