Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 16:54
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է ՀՀ պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների կազմակերպման նոր համակարգ

Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է ՀՀ պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների կազմակերպման նոր համակարգ

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) արդիականացրել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների  հարթակն ամբողջովին նոր ծրագրային QUIK համակարգով։

 

«ԱՐՔԱ Թեքնոլոջիս» ընկերության QUIK-ը բազմաֆունկցիոնալ, այդ թվում նաև՝ բորսայական առևտրին ուղիղ հասանելիություն տրամադրող համակարգ է, որը թույլ  է տալիս բրոքեր կազմակերպություններին ավելի դյուրին կազմակերպել միջնորդավորման գործընթացը ֆինանսական շուկայում։

 

ՀՀ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների նոր համակարգի ներմուծումը և դրա բարեհաջող գործարկումը բորսայի տեխնոլոգիական արդիականացման առաջին քայլերն են, որոնց մասին բորսայի ղեկավարությունը խոսել է նախորդ տարվա ավարտին։

 

Տեխնոլոգիական վերազինումն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի և գործակալ բանկերի հետ արդյունավետ համագործակցության և վերջիններիս աջակցության շնորհիվ։ Այս ծրագրային համակարգը նաև հիմք և հարթակ կդառնա արժեթղթերի երկրորդային շուկայի  և բորսայական ծառայությունների հետագա զարգացման, այդ թվում՝ նոր ծառայություններ առաջարկելու գործում։ Հետագայում շուկայի ուղիղ հասանելիության համակարգի շնորհիվ՝ անհատ ներդրողները կունենան առցանց տարբերակով անմիջականորեն բորսա մուտք գործելու հնարավորություն՝ առևտուր իրականացնելու համար։ Հայաստանի ֆոնդային բորսայում հավաստիացնում են, որ տեխնոլոգիական վերազինումը լինելու է շարունակական։

 

Հայաստանի ֆոնդային բորսան իրականացնում է ՀՀ պետական պարտատոմսերի առևտուրը 2008 թվականից, իսկ տեղաբաշխման և հետգնման աճուրդների կազմակերպումը Հայաստանի ֆոնդային բորսայի լիազորությունների ներքո է անցել 2017 թվականի ապրիլից։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.02.2020
RUB7.28-0.03
USD478.390.06
EUR520.923.46
GBP619.28-2.12
CAD359.61-0.20
JPY43.370.04
CNY68.220.11
CHF491.063.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000