Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 18:18

Նիկոլ Փաշինյան. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին

Նիկոլ Փաշինյան. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին

Արմինֆո. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, հունվարի 22 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշել է, որ դա երկրի հեղինակության հետ կապված հարց է։ <Այո, մեր քաղաքացիները, որոնք բողոքում են կառավարության այս որոշման դեմ, շատ ծանրակշիռ փաստարկներ ունեն։ Դրանցից մեկն այն է, որ երկրում բավարար քանակի սպանդանոցներ չկան։ Դա պայմանավորված է այն բանով, որ մենք մշտապես հետաձգում ենք այդ որոշումը ։  Մարդիկ սկսել են սպանդանոցներ կառուցել, բայց հետո սկսել են կասկածել, թե արդյոք սպանդանոցներում կենդանիներին մորթի մասին կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի>, - ընդգծել է վարչապետը։

 

Փաշինյանը նշել է, որ կան նաև քաղաքացիներ, ովքեր այս օրենքի հետ կապված խնդիրներ ունեն։  <Կառավարությունը պետք է ընդառաջի քաղաքացիներին։ Մենք առաջարկում ենք մինչեւ փետրվարի 6-ը սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Ավելին, մենք նաեւ մտադիր ենք քննարկել այն հարցը, թե երկրի որ հատվածներում են առավել անհրաժեշտ սպանդանոցները։  Բացի այդ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ֆերմերներին առավել հարմար լինի կենդանիներին տեղափոխել սպանդանոցներ> - ընդգծել է վարչապետը։

 

Վարչապետը նաև նշել է, որ հուլիսի 2-ից մսի շուկան պետք է անցնի նոր համակարգի ։  Բացի սուպերմարկետներից և հասարակական սննդի ցանցերից, հնարավոր կլինի շարունակել վաճառել կենդանու միս, որը չի մորթվել սպանդանոցում, սակայն հուլիսի 2 - ից այդ հարցը պետք է վերջնականապես լուծվի>,-եզրափակել է վարչապետը ։

Ինչ վերաբերում է Արցախից ստացվող միսին, վարչապետը հայտարարել է, որ հուլիսի 2-ից նույն համակարգը պետք է գործի նաեւ ԼՂՀ ֆերմերների համար: