Արմինֆո. Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:
<Անցյալ տարի Moody' s - ը բարձրացրել է ինչպես Հայաստանի սուվերեն վարկանիշը ( - ից հասցնելով <Ва3>-ի և կանխատեսումը <դրական>-ից փոխելով <կայունի>-խմբ. ), այնպես էլ Արդշինբանկի վարկային ռեյտինգը (համանման երկրի ռեյտինգին-խմբ.), բանկը գրանցեց պորտֆելի զգալի աճ: Հավանաբար, դա ճիշտ ժամանակն էր վերադառնալու կապիտալի շուկա, վերաֆինանսավորելու պարտքը, ներգրավելու ռեսուրսներ հետագա աճի համար: Ներդրողները հետաքրքրված էին այդ թողարկմամբ, քանի որ Արդշինբանկը, Հայաստանի համար սուվերեն նշանակությունից բացի, դիտարկվում է որպես կապիտալի շուկայի խոշոր խաղացողներից մեկը և պատմականորեն հանդես է գալիս՝ որպես երկրի համակարգաստեղծ բանկ>, - նշվում է GlobalCapital-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Արդշինբանկը մինչ այդ էլ իր պարտատոմսերը տեղաբաշխել էր արտասահմանում, դարձել առաջին մասնավոր ընկերությունը Հայաստանում, որը թողարկեց եվրապարտատոմսեր կապիտալի միջազգային շուկաներում: Առաջին թողարկման տեղաբաշխումը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ՝ 75 մլն դոլար թողարկման ծավալով, արժեկտրոնային եկամտաբերությամբ ՝ 12 տոկոս, իսկ առաջնային տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 12 տոկոս: Այս, թողարկման պարտատոմսերն արդեն մարվել են 2017թ. դեկտեմբերի 9-ին: Թողարկումը գնանշվել է
Վիեննայի ֆոնդային բորսայում իսկ քլիրինգն իրականացվել է Euroclear և Clearstream համակարգերում։ Սա մասնավոր հայկական ընկերության առաջին գործարքն էր միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի պետական եվրապարտատոմսերի դեբյուտային թողարկումից հետո Վիեննայի բորսայում հաջող դեբյուտը խրախուսել է Արդշինբանկին`իր պարտատոմսերի երկրորդ ավելի ծավալուն թողարկում իրականացնելու արդեն իռլանդական բորսայում: 2015 թվականի հունիսին իրականացված երկրորդ թողարկումն ավելի խոշոր էր առաջինից: Այս անգամ թողարկման ծավալը կազմել է 100 մլն դոլար, տեղաբաշխումը հրապարակային, արժեկտրոնի եկամտաբերությունը 12%` կիսամյակը մեկ անգամ վճարման պարբերականությամբ: Երկրորդ թողարկման պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2020 թ. հուլիսի 29-ին: 2020 թվականի հունվարի 23-ի դրությամբ երկրորդ թողարկումից չմարված է մնացել 25 մլն դոլար:Արդշինբանկի պարտատոմսերի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ թողարկման գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում JP Morgan ներդրումային բանկը:
Բացի այդ, Արդշինբանկն իր պարտատոմսերը տեղաբաշխել է նաեւ AMX Armenia ֆոնդային բորսայում: Այսպես՝ ս.թ. հունվարի 23 - ի դրությամբ AMX Armenia - ում գնանշվում է Արդշինբանկի պարտատոմսերի 3 տրանշ՝ 1 դրամային՝ 1.5 մլրդ դրամ և 2 դոլարային՝ ընդհանուր առմամբ $15 մլն ծավալով: Դրամային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ դոլարայինը՝ 27 ամիս: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 10.5%, իսկ դոլարայինը՝համապատասխանաբար 5.5% և 5.4%: Դրամային թողարկման մարման ժամկետը թվագրվում է 2022թ.հունիսի 10 - ին, իսկ դոլարայինը՝ 2021թ. սեպտեմբերի 3-ին և 2022թ. հունվարի 10-ին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2019 թ.հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինբանկի կողմից սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 25.4 մլրդ դրամ ($53.4 մլն) կամ շուկայի ընդհանուր ծավալի 13%: Արդշինբանկն այդ ցուցանիշով հաշվետու ամսաթվի դրությամբ ընդգրկվել է TOP-3-ում: