Արմինֆո.Տնտեսական մրցակցության պաշտպանության նպատակով Հայաստանում կձևավորվի պետական աջակցության միասնական ռեեստր։ "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում փոփոխությունները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացել հունվարի 24-ին խորհրդարանի նիստում:
Ինչպես իր ելույթում նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ներկայացված փաստաթուղթն ուղղված է մրցակցության պաշտպանության ապահովմանը և հովանավորչության բացառմանը, հատկապես՝ պետական աջակցությամբ: Ընդ որում, պետական աջակցություն ասելով ենթադրվում է պետության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամ անձանց խմբերին օգնություն ցուցաբերել ինչպես սուբվենցիաների կամ վարկերի, այնպես էլ որոշակի հարկային արտոնությունների տրամադրման տեսքով։ Նախատեսվում է, որ նախագծի շրջանակներում կստեղծվի տվյալների էլեկտրոնային բազա, որտեղ կներառվեն բոլոր այն անձինք, ում պետական աջակցություն կցուցաբերվի: Տվյալ անձինք պարտավորվում են նաև տրամադրել պետական միջոցների օգտագործման և հարկային արտոնությունների ուղղությունների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
Ընդ որում, առեւտրային բանկերը կազատվեն այդ անհրաժեշտությունից, քանի որ մտնում են "Բանկային գաղտնիքի մասին" օրենքի դաշտ: Բանկային ծառայությունների շուկայում մրցակցության ապահովման հետ կապված հարցերով կշարունակի զբաղվել Կենտրոնական բանկը: Ինչ վերաբերում է շուկայում մրցակցությանը, այդ թվում ՝ պետական աջակցություն ստանալու արդյունքում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների վերաբերյալ որոշումների ուսումնասիրությանն ու ընդունմանը, ապա այն կքննարկի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ներկայացված փաստաթուղթը բխում է Եվրոպական Միության և Համաշխարհային բանկի հանձնարարականներից ։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |