Արմինֆո.Աշխատակիցների կորպորատիվ ուսուցումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է: Բանկը առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում կորպորատիվ ուսուցմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Բիզնես-դասընթացները, սեմինարները, մաստեր-կլասերը, կլոր սեղանները, քոուչինգ-սեսիաները և ֆունկցիոնալ դասընթացները նպաստում են Բանկի համընթաց շարժմանը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների աշխարհում:
2019 թվականի ընթացքում վաճառքի և սպասարկման ավելի քան 600 մասնագետների համար կազմակերպվել են պրոդուկտային դասընթացներ և կոուչինգներ վաճառքի հմտությունների զարգացման վերաբերյալ: Ինչպես նաև Ուսումնական կենտրոնը ներդրել է ղեկավարների դասընթացների մոդուլային համակարգ: Համաձայն նոր սխեմայի, դասընթացն անցել են ավելի քան 200 ղեկավար, որոնք յուրացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ Agile, Leadership Embodiment, EQ, որոնք հանդիսանում են ղեկավարների զարգացման ծրագրի հիմնական մասը:
Աշխատակիցներն ունեն ազատ մուտք ժամանակակից բիզնես գրականությանը, որը ներկայացված է Բանկի գրադարանում:
Ուսումնական կենտրոնը ակտիվ համագործակցում է հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ՝ ներգրավելով երիտասարդ գիտակների: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանողներ անցկացրել են պրակտիկա Բանկի Ուսումնական կենտրոնում, որոնցից լավագույնները արդեն աշխատում են Բանկում:
Ներդրումը զարգացման մեջ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության բանալին է:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |